Footsport.am-ը գրում է.
Թուրինի «Յուվենթուսի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնի և նրա կնոջ` Ալյոնա Սերեդովայի ամուսնությունն ավարտի եզրին է: Չնայած նրանք դեռևս պաշտոնապես չեն ամուսնալուծվել, սակայն առանձին են ապրում: Ինչպես տեղեկացնում է Goai. Com-ը, Բուֆֆոնի մտերիմը` «Յուվենթուս» նախկին նախագահի որդին` Ռիկարդո Գրանդե Սթիվեսը հաստատել է , որ Բուֆֆոնը բնակվում է նրա տանը «Ջիջին որոշակի խնդիրներ ունի ընտանիքի հետ: Մենք լավ ընկերներ ենք և ես չէի կարող հրաժարվել նրան հյուրընկալելու: Նա կարող է այստեղ բնակվել թեկուզ 10 տարի: Ընկերությունն ավելի կարևոր է, քան` նույնիսկ կանայք»: Իսկ Ալյոնան այժմ ապրում է դարպասապահի ընտանեկան բնակարանում` երկու որդիների հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել