1in.am-ը գրում է.

2014 թվականի փետրվարի 19-23-ը Երևանի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի մարզադահլիճում կայացավ ծանրամարտի տղամարդկանց և կանանց ՀՀ առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էին թվով 135 մարզիկ, մարզուհիներ և մարզիչներ՝ Երևանից և մի շարք մարզերից՝ Գյումրի, Արարատ, Արագածոտն, Լոռի,Արմավիր:
Ըստ քաշային կարգերի առաջնության երկամարտի գումարով տղամարդկանց մենապայքարի հաղթողներն էին՝

Լևոն Մանուկյան - 56 կգ
Սմբատ Մարգարյան - 62 կգ
Վանիկ Ավետիսյան - 69 կգ
Անդրանիկ Կարապետյան - 77 կգ
Աղասի Աղասյան - 85 կգ
Միքայել Միքաելյան - 94 կգ
Սիմոն Մարտիրոսյան - 105 կգ
Ռուբեն Ալեքսանյան +105 կգ 

Ըստ քաշային կարգերի առաջնության երկամարտի գումարով կանանց մենապայքարում հաղթողներ դարձան՝

Էլեն Գրիգորյան - 48 կգ 
Աննա Գովելյան - 53 կգ 
Քրիստինե Պետրոսյան - 58 կգ 
Իզաբելլա Յայլյան - 63 կգ 
Մելինե Դալուզյան - 69 կգ 
Սոնա Պողոսյան - 75 կգ 
Հռիփսիմե Խուրշուդյան + 75 կգ

Առաջնությունից հետո ըստ արդյունքների կազմավորված հավաքական թիմերը 2014 թվականի ապրիլի 3-13-ը կմեկնեն Իսրայել՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել