Esem.am-ը գրում է.

«Հարազատ թշնամի» սերիալում նկարահնվող Տաթև Սարգսյանը երեկ նշել է ծննդյան տոնը. Նա արդեն 22 տարեկան է: ESem.am-ը շնորհավորել է սերիալային դերասանուհուն և ֆիքսել ծննդյան տոնի հիշարժան պահերը:)

Մինչ ծննդյան երեկույթը Տաթևից տեղեկացանք, որ կեսգիշերին առաջին շնորհավորանքը ստացել է մտերիմ ընկերուհուց: «Ավանդույթի համաձայն մայրիկս ինձ շնորհավորեց 00:20-ին, քանի որ այդ ժամին եմ ծնվել,- ESem.am-ին ասաց 22-ամյա դերասանուհին և հավելեց, որ առավոտյան իրեն անակնկալ է մատուցել պապիկը և տորթով ու հրավառությամբ շնորհավորել: -Շատ հաճելի էր, որ պապիկը թոռնուհու համար կարող է նման անակնկալ պատրաստել. միշտ կհիշեմ այդ օրը»:

Սակայն պապիկի մատուցած անակնկալը միակը չի եղել Տաթևի համար. «Առավոտյան մեր տուն նամակ եկավ. սպիտակ թղթի վրա գրված էր՝ «Միշտ ժպտա»: Չգիտեմ, թե ով է այդ անանուն նամակի հեղինակը, բայց շատ հաճելի էր: Ի սկզբանե որոշել էի, որ այս տարվա ծննդյանս տորթը սպիտակ պետք է լինի՝ առանց որևէ գրության: Սակայն, այդ նամակը ստանալուց հետո զանգահարեցի և խնդրեցի, որ տորթի վրա գրեն՝ «Միշտ ժպտա»»:

Արդեն երեկոյան, երևանյան սրճարան-բարերից մեկում հավաքվել են Տաթևի մտերիմ ընկերներն ու գործընկերները՝ նշելու նրա տարեդարձը: Հայտնի հյուրերի թվում են եղել Լուիզա Ղամբարյանը, Լիկա Սալմանյանը, Տաթևիկ Ադումյանը, Իրինա Հարությունյանը, Մարիամ Մելիքյանը և այլք: Երեկոյի ավարտին նրանց է միացել նաև Տաթևի եղբայրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել