1in.am-ը գրում է.

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Նիդեռլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Միջազգային բակալավրիատ» կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` ՀՀ-ում «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ավարտական վկայականի ճանաչման մասին: 

Համաձայն հուշագրի` կողմերը խրախուսում են համագործակցությունը և փորձի փոխանակումը «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ավարտական վկայական շնորհող ուսումնական հաստատությունների միջև: 

Կազմակերպությունը կօժանդակի ՀՀ «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ծրագիրն իրականացնող կրթական հաստատություններին` տրամադրելով ուսումնական նյութեր և կազմակերպելով դասավանդողների փորձի փոխանակումներ: 

Նախարարությունը կապահովի համապատասխան կրթական հաստատությունների ակտիվ մասնակցությունը «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ծրագրին: 

Կողմերը պատրաստակամություն են հայտնում ապահովել «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ավարտական վկայականի` որպես համարժեք կրթական որակավորում ճանաչվելը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով: 

Կողմերը պատրաստակամություն են հայտնում ուսումնասիրել «Միջազգային բակալավրիատի» ծրագրի հայալեզու դարձնելու հնարավորություները և աջակցել ինչպես «Միջազգային բակալավրիատի» ծրագրի, այնպես էլ Հայաստանի այլ դպրոցների ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և վերապատրաստումների կազմակերպմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել