Tert.am-ը գրում է.
Փետրվարի 17-ին Հայաստանի ատոմակայանի բազմաթիվ աշխատակիցներ հրապարակային դիմում ներկայացրին Մարդու իրավունքների պաշտպանին, որից հետո Օմբուդսմենը հրատապ գրությամբ դիմեց Սահմանադրական դատարան: Ստորև ներկայացնում ենք Պաշտպանի գրությունն ամբողջությամբ:
«Բարձր դատարան,
Սահմանադրական դատարանի հունվարի 24-ին կուտակային կենսաթոշակների մասին օրենքի վերաբերյալ կայացրած աշխատակարգային որոշումը տարաբնույթ մեկնաբանությունների և գործողությունների տեղիք տվեց թե՛ գործատուների, թե՛ աշխատողների և թե՛ պետական մարմինների ղեկավարների կողմից: Որոշ գործատուներ, հղում կատարելով օրենքի չկասեցված դրույթներին, պնդում էին, որ կուտակային կենսաթոշակների մասին օրենքն ուժի մեջ է, գործում է և պահում էին կուտակայինի համար նախատեսված 5 տոկոսը: Աշխատողներն իրենց հերթին առաջ էին քաշում ՍԴ կասեցման որոշումը և պահանջում էին չգանձել կուտակայինի 5 տոկոսը: Այս խառնաշփոթի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ, դժգոհություն հայտնելով, որ գործատուներն իրենց կամքին հակառակ պահումներ են կատարում իրենց աշխատավարձից, դուրս եկան փողոց՝ արտահայտելու իրենց կամքը/դժգոհությունը: Առանձին դեպքերում այս ակցիաներին մասնակցած աշխատողները ղեկավարության նախաձեռնությամբ ազատվեցին աշխատանքից, ինչի պատճառը, աշխատողների պնդմամբ, նրանց դժգոհության բարձրաձայնումն է եղել:
Այս խառնաշփոթ իրավիճակն էլ ավելի խորացավ որոշ պետական մարմինների կողմից արված հայտարարությունների արդյունքում: Նախ Պետական եկամուտների կոմիտեն նշեց, որ պարտադիր կուտակային վճարների հաշվարկման համակարգչային ծրագիրն ավտոմատ հաշվարկում է պարտադիր կուտակային վճարները, և ՊԵԿ-ն իրավասու չէ հաշվետվության ձևից հանել պարտադիր կուտակային վճարների դաշտը։
Անմիջապես հետո Կենտրոնական բանկը հանդես եկավ հայտարարությամբ՝ մեկ անգամ ևս հիշեցնելով քաղաքացիներին, որ Սահմանադրական դատարանն իր աշխատակարգային որոշմամբ պարտադիր կուտակային վճարները կատարելու պարտականությունից չի ազատել գործատուներին: Ավելին, ԿԲ-ը հայտնեց, որ «վիճարկվող դրույթների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետևանքները, թերևս, ավելի ծանր կլինեն և կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը» :
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



