Asekose.am-ը գրում է.

Ուկրաինայի ՆԳՆ նոր ղեկավարությունը քրեական գործ է հարուցել Կիևի կենտրոնում տեղի ունեցած զանգվածային սպանության գործով: Ըստ որոշ աղբյուրների՝ այդ հանցագործության մեջ ներգրավված են տասնյակ պաշտոնյաներ: Գրում է unian.net-ը և հավելում.

Համացանցում նոր տեսանյութեր են հայտնվել, որոնք փաստեցին դիպուկահարների առկայությունը:

 Ըստ կայքի՝ փետրվարի 20-ին շարունակվում էր ցուցարարների դիմադրությունը, սակայն ուժայինները շուրջ 2 գիշեր գրոհեցին բարիկադների դեմ: Այդ ժամանակ արդեն 20 մարդ զոհվել էր: Հաջորդ օրը Բերկուտը սկսեց նահանջել:  

Էլիտար ստորաբաժանման նախկին դիպուկահարի ենթադրությամբ՝  Բերկուտը հասկացել է, որ միգուցե կառավարությունը  խաբում է իրեն:   

«Հնարավոր է՝  տեղեկություն է տարածվել պատգամավոր Գենադի Մոսկալի հարցմանը  ՆԳ նախկին նախարար Զախարչենկոյի պատասխանի մասին: Նա նշել էր, որ Բերկուտին ոչ ոք չի ուղղորդել, նրանք գործել են ինքնուրույն:  Նրանք, հավանաբար, հասկացել են, և դա նահանջելու պատճառ է դարձել»,- նշել է նախկին դիպուկահարը:

Այդ գիշեր, սակայն, ավելի «կարևոր» դերը վերապահված էր դիպուկահարներին: Ո՞վ էր կրակում, որտեղի՞ց: Նոր տարածված տեսանյութում Բերկուտը նահանջում է: Ցուցարարները զինված են միայն փայտե մահակներով: Սպանվածները ևս անզեն էին:  Մեկ այլ տեսանյութում դիպուկահարների խոսակցության ձայնագրությունն  է:Զրույցից  պարզ է դառնում,  որ կար մարդկանց ուղղությամբ կրակողը մեկ ուրիշը: Բացի դրանից՝ նրանք հրաման ունեին կրակել միայն զինված մարդկանց վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել