1in.am-ը գրում է.

Microsoft կորպորացիան Windows 8 օպերացիոն համակարգում փոփոխություններ կկատարի, որոնք կհեշտացնեն դրա կիրառումը առանց սենսորային էկրանի սարքերի վրա: Այս մասին ասվում է Microsoft-ի բլոգում:

Windows 8-ի հանձնարարությունների պանելում կհայտնվեն նոր գործառույթներ, որոնց միջոցով հնարավոր կլինի գործարկել Metro-հավելվածները և կապ հաստատել դրանց միջև: 

Start էկրանում կհայտնվեն «Որոնում» և «Կարգավորումներ» կոճակները, որոնք այժմ թաքնված են էկրանի աջ սահմանից դուրս գտնվող պանելում: 

Microsoft-ը կնվազեցնի նաև ՕՀ-ի համակարգային պահանջները: Այն հնարավոր կլինի տեղադրել սարքերի վրա, որոնք կունենան 1 գբ օպերատիվ հիշողություն և 16 գբ ազատ տեղ սկավառակի վրա: 

Գարնանը սպասվում է ՕՀ-ի թարմացում, որը կկրի Update 1 անվանումը: Windows 8-ը թողարկվել է 2012-ի աշնանը: Այն 15 ամսում վաճառել է 200 մլն լիցենզիա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել