YerevanNews.am-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի պետական պաշտոնյաների ընտանիքները: Այսօր կներկայացնենք ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ընտանիքը:
Վլադիմիր Սերգեյի Գասպարյանը ծնվել է 1958թ. սեպտեմբերի 9-ին, Էստոնիայի Տալլին քաղաքում: Ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1997 թ.-ից ՀՀ զինված ուժերում է: Ունի գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։ Պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», «Արիության», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», «Համագործակցության ամրապնդման համար», «Անբասիր ծառայության համար» 1-ին և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալներով:
Ամուսնացած է, ունի 4 երեխա:
Նշենք, որ Ոստիկանապետի դուստր Աննա Գասպարյանն ԱԺ պատգամավոր, Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի կինն է, իսկ մյուս դուստրը՝ Անգելինա Գասպարյանը երիտասարդ երգչուհի է:









