Միջազգայնագետ չեմ ու այդ թեմայով չեմ խոսում հրապարակավ, բայց երբ Եգիպտոսում հեղափոխություն էր, այդ օրերին ասուլիսի էի ու հնչած հարցին հետևյալն ասացի՝

- ... ՝ երբ հեղափոխությունը փողոցում է լինում, փողոցի միջոցով է լինում, վերջը լավ չի լինում, եթե ձեզ թվում է՝ Եգիպտոսը ծաղկելու է, դա արդեն կտեսնենք, եթե մենք ուզում ենք՝ երկրում ինչ-որ բան փոխվի, նախ՝ ուղեղները պիտի աշխատեն, հարցնեն՝ ինչու՞ այսպես չէ, ի՞նչ կարելի է անել… 

Եգիպտոսի հարցում կարծես ճիշտ դուրս եկա:

Ուկրաինայի մասնագետ չեմ ու իրենց մոտ էլ մի քիչ այլ վիճակ է, բայց այն, ինչ լսեցի այսօր, հուշում է, որ էլի լավ չի լինելու:

Թող գոնե այս անգամ կանխատեսումս չիրականանա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել