1in.am-ը գրում է.
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ելույթ է ունենում Մայդանում: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Տիմոշենկոն Կիև է ժամանել Խարկովից, որտեղ նա կրում էր իր պատիժը և ազատ է արձակվել Գերագույն ռադայի որոշմամբ:
Հաշմանդամի սայլակում նստած Տիմոշենկոն իր ելույթի սկզբում ասել է, որ չի ճանաչել Կիևը, քանի որ անցնող ամսվա իրադարձությունները խեղաթյուրել են այն:
Նախկին վարչապետը իր հարգանքի տուրքն է մատուցել Մայդանի հերոսներին և զոհվածներին՝ հայտարարելով, որ ոչ ոք չպետք է պատասխանատվությունից խուսափի: «Առաջին բանը, որը մենք պետք է անենք, Յանուկովիչին և նրա շրջապատին Մայդան բերելն է»,- նշել է Տիմոշենկոն:
Տիմոշենկոն ընդգծել է, որ Անկախության հրապարակում հավաքվածները չպետք է լքեն այն, քանի դեռ չանեն այն ամենը, ինչ ծրագրված է:



