Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր հանդես են գալիս առաջին հայացքից «խաղաղասիրական» կոչերով՝ կապված Մայդանի ու դրա հայկական հնարավոր սցենարի հետ: Ինքս էլ դեմ եմ ցանկացած բռնության, առավել ևս՝ մարդկային զոհերի, բայց... Եկե՛ք ծուռ նստենք, դուզ խոսենք: Ըստ պաշտոնական տվյալների՝ անցած տարվա ընթացքում Հայաստանը անվերադարձ լքել է մոտ 30.000 մարդ... Էդ բերանո՞վ եք ասում: Ճիշտ է, նրանք ինչ-որ տեղ ապրում են, միգուցե շատ էլ երջանիկ են, բայց փաստացի մենք գրանցել ենք ՄԱՐԴԿԱՅԻՆ կորուստ, և ո՛չ, տասը, ո՛չ հարյուր հոգի, այլ՝ 30.000: Իսկ դուք գոնե հասկանո՞ւմ եք, որ սա լուրջ է ու շա՜տ վտանգավոր: Հասկանո՞ւմ եք, որ եթե այսպես շարունակվի, ապա շատ-շուտով էլ մարդ չի մնա երկրում, ով կկարողանա պաշտպանել մեր սահմանները, որ մեր թշնամիներն ընդամենը քայլելով կանցնեն մեր երկրի մի ծայրից մյուսը՝ ընդամենը բարձր գոռալով մեզ վրա, ու մենք վախից կպապանձվենք:
Հիմա, հարգելի՛ դեմագոգներ, մինչ Մայդանից սարսափելի նկարներով կիսվելն ու մարդկանց վախացնելը՝ թե բա տեսե՛ք ձեզ էլ է սա սպասվում, եթե համարձակվեք լպտալ, լսե՛ք, ինչ եմ ասում: Ավելի լավ է երկիրը կորցնի 100 քաղաքացի՝ ֆիզիկապես, սակայն փրկվեն հարյուր հազարավորներն ու միլիոնները, միգուցե և դժբախտանան տասնյակ ընտանիքներ, ինչպես Ուկրաինայում, սակայն երջանիկ կապրեն միլիոնավոր ընտանիքներ... Ի վերջո, ոչինչ հենց այնպես չի լինում, ամեն ինչ իր գինն ունի, իսկ ամեն լավ բան՝ այդ թվում ազատությունը, առավել քան թանկ արժե... իսկ եթե կհարցնեք, ապա կասեմ, այո՛, ես պատրաստ եմ լինել նշածս հարյուր քաղաքացիներից առաջինը, տա՛ Աստված, լինեմ միակը: Ու սրանք դատարկ խոսքեր չեն:
Բայց այսքանից հետո մի բան էլ ավելացնեմ, հարգելի՛ դեմագոգներ, կարող եք հանգիստ քնել՝ չմտածելով ևս մեկ անգամ մարդկանց ահաբեկել ընդվզման հետևանքների դաժան տեսություններով՝ հագուրդ տալով ձեր պատվիրատուների ցանկություններին: Իրականում Հայաստանում ոչինչ էլ չի լինի, ոչ ոք էլ չի ընդվզելու, մերոնք էդքան թասիբ ու արժանապատվություն չունեն, որ նման վեհ գաղափարի շուրջ մեկտեղվեն: Էդ էլ հո Մոլի բացում չի՞: Իհարկե ոչ բոլորի մասին է խոսքը, բայց դե մեծամասնությունը պատկանում ա վերոնշյալ կատեգորիային:
Էնպես որ ՝ ստրուկ, ստրուկ՝ մինչև վերջ:
Վսեմ սպասիբը, վսե սվաբոդնի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yasha.solomonyan/posts/668050223251090?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել