Footsport.am-ը գրում է.
Ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Ռոնալդուն ցանկանում է, որ իր հարսանիքը տարբերվի մյուսներից: Ինչպես տեղեկացնում է elbalonrosa.com-ը, Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվողը ստացել է իր հարսնացուի՝ հայտնի մոդել Պաուլու Մորիսի համաձայնությունը, որպեսզի հարսանյաց հանդիսությունը տևի առնվազն երեք օր: Տեղեկացվում է, ամուսնությունը նախատեսվում է 2014-ի վերջին և կանցկացվի Բրազիլիայում: Պաուլայի խոսքերով, նա կողմնակից էր համեստ հարսանիքի, որում ներկա կլինեին միայն ամենամտերիմ մարդիկ, սակայն Ռոնալդուն ցանկանում է այդ արարողությանը մեծ շքեղություն հաղորդել: Այն բանից հետո, երբ Պաուլան կդառնա Ռոնալդուի կինը, կթողնի մոդելի աշխատանքը և կզբաղվի երաժշտական տարբեր նախագծերով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ