25 տարվա ընթացքում ռեժիմը քաղաքակական պոռնկախաղի միջոցով իշխանական դաշտը իր ձեռում ամրապնդելուց հետո, անցավ ընդդիմադիր դաշտի «մշակմանը», որից, բնականաբար, պետք է գար իր գլխի փորձանքը: Տարիների ընթացքում զանազան ընդդիմադիրների փչացնելով, իրենով անելով, կոտրելով կամ մեկուսացնելով, վարչախումբը այս փուլում ևս շարունակում է իր կլանային համակարգի միջոցով աճեցնել ու քաղաքական դաշտ նետել իրենից սնվող, իրենով կառավարվող «ընդդիմադիր» գործիչների նոր սերնդի ներկայացուցիչների:
Հատկապես Ուկրաինայում տեղի ունեցած հերոսական պայքարից հետո, վարչախումբը՝ աչքը վախեցած, սկսեց իր «ընդդիմադիր» բազեների միջոցով երգել և ժողովրդին քարոզել հնազանդության նոր կոչեր, իբրև թե ժողովրդին իրար դեմ չհանելու, չպառակտելու «մտահոգություններով»: Սա նույն սովետական էժան պրոպագանդան է, մասսաներին հիմարացնելու հին, նավթալինահոտ ձեռագիրը:
Հարգելի՝ իրական ընդդիմադիրներ, անաղարտ ընդդիմադիրներ, շատ ծանր է այս բոլորը նրանց համար, ովքեր աշխարհի փորձի հիման վրա գիտեն և պատրաստ են ազատության պայքարով տապալել երկրում հաստատված օտարի մարիոնետային ռեժիմը, սակայն ամենուր դեմ են առնում «ընդդիմադիր» դաշտը զավթած կարիերիստ բազեներին (երեկվա կոմսոմոլին) և թևաթափ լինում: Դժվար է, երբ նրանց սնում են տերերը, իսկ ձեզ զրկում ապրուստի միջոցներ հայթայթելու բոլոր հնարավորություններից: Սակայն այդուհանդերձ, կոտրվել պետք չէ՛ նույնիսկ, եթե այլևս դիմանալ հնարավոր չէ: Հարկ եղած դեպքում ավելի լավ է ժամանակավորապես թողնել -հեռանալ երկրից, քան հալածվել ռեժիմի ու ներդրված «ընդդիմադիրների» կողմից: Ձեր՝ ժամանկավոր նահանջը կարիերիստ աթոռամոլներին կթողնի ասպարեզում մենակ և ստիպված կլինեն ձեզ հալածելու փոխարեն իրար հոշոտել, մաքրելով հոտած քաղաքան դաշտն ու գաղջ մթնոլորտը: Դրանից հետո, ցախավելով էլ կարելի է գնալ ու հետքերը ավլել:
Ժամանակը և իրավիճակը կարող են փոխվել ամեն րոպե, Ազատության պայքարը կարող է ունենալ ռազմավարական և մարտավարական փոփոխություններ: Բոլոր ժողովրդների մոտ այն միատեսակ չի լինում, դա կախված է պատմական, աշխարհաքաղաքական, բարոյահոգեբանական բազմաթիվ հանգամանքներից: Հաղթում է այն ժողովուրդը, որը ճիշտ է հաշվարկել այս բոլորը: Կարևորը դիմանալն է ու ամեն գնով՝ ՉԿՈՏՐՎԵԼԸ...