Թեև Ուկրաինայի ընդդիմությունն ու իշխանությունը եկել են համաձայնության, սակայն իրադարձությունների այսպիսի էսկալյացիան, զանգվածային այսպիսի տրամադրությունների առաջացումը, համընդգրկուն մասնացային վարքի սուր դրսևորումները, իշխանության անադեկվատությունը և ընդդիմության այնպիսի լիդերի բացակայությունը, որը ոչ միայն ինստիտուցիոնալ, այլև սոցիոմշակութային երևույթ է, կարող են այդ պետությանը նետել պերմանենտ հեղաշրջումների շրջապտույտի մեջ: Առանց այն էլ, Ուկրաինան հեղաշրջումների «փորձ» ունի, իսկ վերջին իրադարձություններն ուղղակի ցածր սոցիալ-տնտեսական զարգացվածության և քաղաքական համակարգի լրջագույն թերությունների պայմաններում ավելի զգայուն հանրություն կձևավորի, որը բավական դյուրագրգիռ կգտնվի իշխանությունների ոչ ադեկվատ կառավարման նկատմամբ: Հատկապես, այստեղ պետք է շեշտել 2 նպաստող գործոն.
1) Աշխարհաքաղաքական բևեռների գործոնը. Արևմուտքն ու Ռուսաստանն Ուկրաինայի համար պայքարից երբևէ չեն հրաժարվի, քանի դեռ այն «իրենցը» չէ, քանի որ Ուկրաինան աշխարհաքաղաքական կենտրոն է, որն ունի ինչպես քաղաքական, այնպես էլ քաղաքակրթական նշանակություն աշխարհաքաղաքական տարածությունում, որն ունակ է փոխել ուժերի հարաբերակցությունը: Ուստի Արևմուտքն ու Ռուսաստանը միշտ կգտնեն այնպիսի ուժեր, որոնց վրա կկարողանան հենվել սեփական պլանների իրագործման համար,
2) Էթնիկ փոքրամասնությունների և մշակութային բազմազանության գործոնը, որը ցանկացած պահի կարող է սրել իրավիճակը կամ, գոնե, թույլ չտալ լարվածության թուլացում
Դրա համար, այսպիսի իրականությունն անհապաղ պահանջում է կառավարման մեթոդների ճկուն մեխանիզմների ներդնում, որոնք կարճաժամկետ կտրվածքով կապահովեն օպտիմալ քաղաքական որոշումների կայացում, որոնք կնպաստեն երկրի ներսում արդարության մակարդակի և սոցիալական պայմանների բարձրացմանը, կնպաստեն կոնֆլիկտոգեն օջախների ոչ թե կոսմետիկական լղոզմանը, այլ՝ լարվածության իրական նվազմանն ու վերացմանը: Իսկ վերոնշյալ մեխանիզմների ճիշտ ներդնման համար անհրաժեշտ է լավ ուսումնասիրել և իմանալ սեփական հասարակության քաղաքական կուլտուրայի առանձնահատկոթյունները նաև, որոնք հետխորհրդային երկրներում այդպես էլ չհասկացվեցին և ուշադրության չարժանացան: Ահա, թե ինչու, այս երկրներում զանգվածային դժգոհությունները չեն գտնում համարժեք արձագանք իշխանությունների կողմից, ընդունվում են այնպիսի որոշումներ, որոնք ավելի են շիկացնում լարված մթնոլորտը, ինչպես, օրինակ, Ուկրաինայում, որովհետև այդ կուլտուրան նաև մարդկանց կողմնորոշումն է դեպի կառավարման համակարգը և դեպի պետական կառավարման կուրսը, որը հնարավոր է վաստակել քաղաքացիների շահերը ճիշտ գնահատելու միջոցով միայն: Եվ այդ պարագայում, դժգոհություննրը մարդկանց ոչ թե փողոց դուրս կբերեն, այլ կուղղեն դեպի դատական իշխանություն կամ պետական կառավարման այլ մարմիններ, իսկ եթե հանկարծ փողոց էլ լինի, ապա իշխանությունը ոչ թե կանհանգստանա իշխանափոխության հեռանկարից, այլ՝ սեփական որոշման մեջ որևէ դրույթ փոխելու մտքից, որը, համաձայնեք, նույնիսկ տագնապային վիճակ էլ չէ :
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել