Վիկտոր Յանուկովիչն ի վերջո ստորագրեց ընդդիմության հետ երկրում ճգնաժամի կարգավորման մասին համաձայնագիրը...
Ի՞նչ կտա սա Ուկրաինային: Մի բան հաստատ կտա. Ուկրաինան կձերբազատվի թուլամորթ նախագահից: Ստորագրելուց ընդամենը երկու օր անց նախատեսվում է վերադառնալ 2004թ.-ի սահմանադրությանը, որով Յանուկովիչը դառնում է «Յուշենկո», ով բացի փնթփնթալուց, ուրիշ ոչ մի իշխանություն չի ունենալու Ուկրաինայում, սրա հետ մեկտեղ, նախատեսվում են արտահերթ ընտրություններ՝ այս տարվա ընթացքում: Ասեմ ավելին, Գերագույն ռադան էլ իր հերթին ընդունել է որոշում՝ ըստ որի, շուտով ազատ կարձակվի երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:
Կարծես թե ամեն ինչ ընկնում է իր տեղը և ընդդիմությունը հասել է իր ուզածին, բայց այդ դեպքում ինչպե՞ս պետք է բացատրել այն փաստը, որը Մայդանի ակտիվիստները, կամ էլ ինչպես իրենք են իրենց զինված թևին կոչում «Մայդանի պաշտպանները», գրավել են Կիևում գտնվող ադմինիստրատիվ կարևորագույն շենքերը` ռադան և նախագահականը:
Փաստորեն ստացվում է այնպես, որ ընդդիմությանը կամ էլ առնվազն դրա մի մասին` մեծ մասին, չի գոհացնում այս համաձայնագիրը, և նրանք դեռ շարունակում են իրենց պայքարը՝ «արդարության» համար: Ես դա մի քիչ լավ չեմ պատկերացնում՝ ինչ է նշանակում, բայց կարևորն այն է, որ պայքարը շարունակվում է:
Այժմ և թերևս միշտ էլ խնդիրը եղել են ծայրահեղականների դեմ պայքարը, որոնց ոչ ոք պատշաճ ուշադրության չէր արժանացնում, կամ էլ չէր գիտակցում այդ մարդկանցից բխող պոտենցիալ վտանգը: Տեսնենք, թե ինչպես կփորձի վերջնական լուծում գտնել այս խնդրի համար նոր կառավարությունը, բայց այն, որ իրավիճակը Ուկրաինայում առայժմ կայուն չէ և չի կայունանում, դա փաստ է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mindset.tutoring/posts/655603591173488?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել