1in.am-ը գրում է.
Արդեն ապացուցվել է, որ ընտանի կենդանիները «վեցերորդ զգայարան» ունեն: Գիտնականների կարծիքով` կատուները և շներն ունեն ուլտրամանուշակագույն տեսողություն, որը նրանց թույլ է տալիս տեսնել այն, ինչը մարդիկ չեն կարող տեսնել: Սակայն փորձագետներն այդպես էլ չեն կարողացել հասկանալ, թե ինչու կենդանիները նման ունակություն ունեն: Այս մասին գրված է LiveScience պարբերականում:
Բրիտանացի հետազոտողները պարզել են, որ շատ կաթնասուններ, ուլտրամանուշակագույն տեսողություն ունեն, որի շնորհիվ նրանք կարող են գիշերը շատ պարզ տեսնել:
Բանն այն է, որ մարդու աչքի ոսպնյակն արգելափակում է ուլտրամանուշակագույն լույսը, իսկ որոշ կենդանիների մոտ այն վերածվում է նյարդային ազդակների, որոնք ուղեղը ստանում և մշակում է:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_252844.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել