Թող խնդրեմ քեզնից: Ու պատմեմ: Հիշում ես՞ Է-ն ինչպես մի անգամ ինձ ասաց` դու սիրում ես նվերներ տալ, օգնում ես մարդկանց, բայց երբեք քեզ համար ոչինչ չես խնդրում: Ասաց` ուրեմն ամբիցիոզ ես ու քո արածն էլ լրիվ ընդունելի չի:
Օգնիր ինձ խնդրել մարդկանցից ու ընդունել իրենց էլ, իրենց տված նվերն էլ հենց որպես նվեր:
Փառք քեզ, Տեր: Ինձ արժանի համարի ասելու այս բառերը:
Հիմա թույլ տուր խնդրել քեզ ու բոլորի աչքի առաջ, թեև գիտեմ` կարող եմ նաև մտքումս միայն:
Տեր Աստված, տեր եղիր քեզ հավատացողներին ու դրա փորձերն անողին: Ներել սովորեցրու, խնդրում եմ: Թող թեթևանա մարդկանց ցավը ներելով. Թույլ տուր մարդկանց հիշեցնել մարդուն Քո Սիրո մասին:
Փառք քեզ Աստված, քեզ մոտ պահի անմարմին մնացած հոգիները:
Թույլ տուր, որ հասկանան մարդիկ, որ մարդկության մեղքերը մարդկությանն է վերադառնում` անընտրել…
Տուր ինձ միայն այն, ինչ ընտրված է ինձ համար, հեռու պահիր փորձություններից, խնդրում եմ: Թույլ տուր ապահով լինեմ Սիրուդ մեջ, ընդունիր սերս առ Քեզ: Օգնիր չվախենամ ու չկասկածեմ լինելիությանդ մեջ,
Օգնիր ինձ հիանալու ստեղծածդ աշխարհով ու մարդով. Թույլ տուր ինձ սիրել: Օգնիր ինձ անվերադարձ անելու` ինչ կանեմ ու կտամ մարդկանց, թող կարողանամ թույլ տալ նրանց տվածս կորցնել, գցել, … Օգնիր ինձ, Տեր, ուժեղ լինել: Ներիր աղոթքիս ընտրած բառերը, քեզ ուղղվածը թող լինի քեզնով ուղղորդված: Ներիր աղոթքիս ընտրածը ու վախս ասածս բարձրաձայն բառերիցս` նոր փորձությունից:
Փառք քեզ, Աստված իմ: Աջդ գլխիս: Ամեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել