Ուկրաինայի Գերագույն ռադան վերջին մի քանի ժամում նախ ազատեց երկրի ուժային ղեկավարությանը, այդ թվում՝ ՆԳ նախարար Զախարչենկոյին, ապա վերականգնեց 2004-ի Սահմանադրությունը՝ խորհրդարանական կառավարման մոդելով, համաձայնեց արտահերթ նախագահական ընտրություններին, հիմա էլ՝ բանտից ազատեց Տիմոշենկոյին: Հիմա ինձ ասեք՝ որևէ մեկը դեռ կասկածո՞ւմ է, որ Յանուկովիչն ու նրա շրջապատն ապաշնորհ ու հանցավոր են, կամ, ըստ Մեդվեդևի ձևակերպման՝ փալաս... Յանուկովիչը ոնց որ հատուկ լեզու դնի արևմտյան առաջնորդների ու ԶԼՄ-ների բերանը, թե տեսեք՝ ի վերջո զիջում եմ... Բայց ինչի՞ գնով՝ 80 զոհերի՞... դժվա՞ր էր կա՛մ անկարգությունների հենց սկզբում նվազագույն կորուստների գնով բնում խեղդել դրանք ու պատժել հրահրողներին, կա՛մ էլ զիջումների գնալ հենց սկզբից ու տուրք չտալ արմատական ընդդիմադիրների «Ամեն ինչ կամ ոչինչ» անիմաստ կարգախոսին... ախր մինչև ե՞րբ էիր մանևրելու երկու քարի արանքում, նախկի՛ն բռնավոր նախագահ... դե հիմա գնա ու քո մարգինալ ու ապաշնորհ կեցվածքի դառը պտուղները վայելի Հաագայի տիրբունալում կամ մի այլ տեղ... Ափսոս էր էն գինը, որ վճարվեց նման մի անիմաստ պայքարի համար...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.sargsyan/posts/10200759599991785?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել