Հարց` 

Հարգելի բժիշկ, ես 36 տարեկան կին եմ, ամուսնալուծված եմ, ունեցել եմ ընտանիք և նորմալ սեռական կյանք, սոցիալական և ընտանեկան մի շարք խնդիրների պատճառով մենք  բաժանվեցինք: Վերջերս հաճախակի տեսնում եմ էրոտիկ երազներ, դրանից արթնանում եմ,  ամբողջ մարմինս ցնցվում է և կորում ջրի մեջ: Ես լսել եմ, որ երազախաբություններ լինում են տղաների մոտ, այն էլ երիտասարդ տարիքում: Արդյ՞ոք այդ երևույթները ինձ մոտ որևէ լուրջ հիվանդության նշաններ են:

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

Տղաների մոտ էրոտիկ երազները, որոնք ուղեկցվում են նաև պոլյուցիաներով (երազախաբություն, գիշերային սպոնտան սերմանժայթքումներ ), որպես կանոն սկսում են դեռահասային հիպերսեքսուալության շրջանում, որոնք ստեղծում են հիմքեր սեքսուալ լիբիդոյի արթնացման համար: Կանանց մոտ էրոտիկ երազները հիմնականում սկսում են արդեն սեքսուալության արթնացումից հետո (սեռական կյանքը սկսելուց հետո), և տարիքի հետ հաճախանում են՝ 2,8 %-ից ( մինչև սեռական կյանքով ապրելը)՝ հասնելով մինչև 50%՝ հասուն տարիքում, և 65%՝ 41-ից 50 տարեկան հասակը: Տարիքի հետ հաճախացման բարձրացումը կրում է կոմպենսատոր (փոխլրացնող) բնույթ, որը պայմանավորված է ամուսնու մոտ պոտենցիայի որոշակի նվազմամբ, սեռական ակտիվության անկմամբ, ինչպես նաև հորմոնալ վերակառուցման պրոցեսներով: Այդպիսի բարձրացման տենդենց է դիտվում նաև էրոտիկ երազների ժամանակ օրգաստիկության (օրգազմի զգացողության) տոկոսի առումով:

  Նորմայում, էրոտիկ երազները այդպիսի փոխլրացնող դերակատարություն են իրականացնում նաև այն դեպքերում, երբ ռեգուլյար սեռական կյաքից հետո կնոջ մոտ, պայմանավորված հանգամանքներով, դադարում են սեռական հարաբերությունները. սա ֆիզիոլոգիական պրոցես է և որևէ հիվանդության մասին չի խոսում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել