Խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունների համատեղ նիստում քննարկվել են կառավարությանն անվստահություն հայտնելու, ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի կողմից առաջարկված ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու և ՀԱԿ-ի կողմից նախաձեռնած Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցերը: Այստեղ արժեր ասել «դա-դա-դա-դամ», բայց չէ, մի րոպե: Տեսնենք՝ ինչ են ասում դեսպանասեր ընկեր դաշնակները: Արմեն Ռուսատամյան. «Կառավարությանն անվստահություն հայտնելու փաստաթղթի վրա աշխատանքները շարունակվում են և այս պահին լուծում, վճռահատում չկա: Այս քառօրյայում ընդդիմությունը կառավարությանը անվստահություն չի հայտնի, քանի որ այդ պահը «դեռ չի հասունացելել: Մմմմմ… փաստորեն պահը չի դեռ: Ու մեկ էլ էդ ինչ փաստաթուղթ ա, որ 4 կուսակցությունով մշակում-մշակում եք, ու դեռ պատրաստ չի: Կարող ա էդ փաստաթուղթը մի հատ էլ ուղարկեք Վենետիկի հանձնաժողով: Մի խոսքով, առաջ գնացինք:
Սա դեռ չմարսած` մնացած 3 կուսակցությունների գլխին սառը ջուր լցրեց Երևանի կենտրոնական փողոցներում տարածքներ վարձակալության տվող ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը: Նա ավելի ազնիվ գտնվեց: Ի պատասխան Tert.am-ի հարցի, թե արդյոք միայն վարչապետի փոփոխությամբ հնարավոր է երկրում իրավիճակ փոխել, Մելքումյանն ասել է, թե իրենք ոչ թե իշխանափոխության կողմնակից են, այլ քաղաքական կուրսի փոփոխության:
«Շատերն են ասում իշխանափոխություն, որ ասեցինք, լինելո՞ւ է: Եվ հետո ո՞վ է գալու, չենք իմանում, չէ՞»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը և ավելացրեց, թե իրենք կառավարության փոփոխություն ասելով՝ անձերի խնդիր չեն տեսնում, այլ՝ տարվող քաղաքականության։
«Եկեք մեր ասածին վերացական չնայենք, մենք ասում ենք, որ անձերի հետ մենք խնդիր չունենք, մենք քաղաքականության, կուրսի, ծրագրային մոտեցումների հետ ունենք: Այսինքն՝ մենք անձ չենք դիտարկում, այլ դիտարկում ենք իրականացվող քաղաքականությունը, որը մենք քննադատում ենք և գտնում ենք, որ արդյունավետ չի իրականացվում, սխալներ կան»,- ասաց նա։
Պա քու կատաղած: Լո՞ւրջ: Բա որ իշխանափոխության խնդիր չեք դնում, խի՞ եք հավաքվում, մի հատ էլ կառավարությանն անվստահություն հայտնելու փաստաթուղթ մշակում, ֆլան-ֆստան: Մի րոպե, մի րոպե… մի քիչ լավ չեմ հասկանում: Կառավարությունում անձեր չե՞ն: Կարո՞ղ ա ռոբոտներ են աշխատում, որոնք սխալ կուրսով են գնում, հիմա պետքա նրանց վերածրագրավորեք, որ ճիշտ կուրս վերցնեն: Մի խոսքով, առաջ գնացինք:
Լրագրողը ԲՀԿ-ական պատգամավորից փորձեցել է հստակեցնել՝ կա՞ կուսակցությունում միասնական տեսակետ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ, քանի որ, օրինակ, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը դեմ է արտահայտվում, շատ ԲՀԿ-ական պատգամավորներ կողմ են, իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս մասին հստակ դիրքորոշում չի հայտնել:
ԲՀԿ-ական պատգամավորն այս կապակցությամբ ասաց. «Համագումարում լսեցիք մեր առաջնորդի ելույթը, հստակ պատասխանը տրվել է։ Մենք հայ-ռուսական հարաբերությունների ջերմ ջատագովներից ենք, որ պետք է ամուր լինի։ ՄՄ-ն եկեք չնույնացնենք ՌԴ-ի հարաբերությունների հետ։ ՄՄ-ն կոնկրետ տնտեսական միություն է, որը կունենա խոշոր ազդեցություն և մեր ժողովրդի բարեկեցության, և անվտանգության ապահովման, և հանրային բնագավառում։ Եկեք համալիր նայենք, դրա համար ենք ասում՝ եկեք սպասենք, եթե կա ճանապարհային քարտեզի 264 միջոցառում, տեսնենք ոնց է լինելու՝ տուժելո՞ւ ենք, թե՞ շահելու, գնաճն ինչպիսի՞ն է լինելու»:
Աաաաաաաաաաաաաաաաա, վերջը կողմ եք, թե դեմ, պարոն Մելքումյան: Էս էլ հո նախագահական ընտրությունները չի, որ 2 տարի ասեցիք հաջորդ դասին կասենք, վերջում ասեցիք չէ:
Ախր այ լրագրող ջան, էս ինչ հարցեր ես տալիս: Դու պարոն Գագիկ Ծառուկյանի ելույթը չե՞ս լսել: Լո՞ւրջ չես լսել: Բա պարոն Ծառուկյանն այ տենցա ասել: Բա:
Մի խոսքով, էս թեման շատ ծանր թեմայա, եկեք ամբողջացնենք. Գոնե այս հարցում, օրինակ, ազնիվ եղեք նախ ձեզ հետ, հետո ձեր ընտրողների հետ, թե չէ մի տեսակ տպավորություն է ստեղծվում, թե իրադարձությունները տեղի են ունենում ոչ թե Հայաստանում, ընդ որում բոլորի աչքի առաջ, բաց, հրապարակային, հասկանալի և ընկալելի, իսկ դուք էլ գործում և արարում եք Սատուրն մոլորակի վրա, որտեղ շատ ցուրտ է, որտեղ մարդու ուղեղը կարող է ոչ թե ջրիկանալ, այլ սառել վերջնական մեռնելու աստիճանի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=256410101203162&id=100005025218444¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել