2010թ.-ի դեկտեմբերի 17-ին Թունիսի քաղաքացի Մոհամմեդ Բուազիզու հանրային ինքնահրկիզումը` ի նշան բողոքի իշխանությունների վարվող քաղաքականության բերեց արաբական գարնան եւ իշխանափոխությունների մի շարք երկրներում: Այն հուժկու բողոքի ակցիան, որն ի հեճուկս հորդառատ անձրեւի տեղի ունեցավ այսօր «Հարսնաքր» ռեստորանի առջեւ ցույց տվեց, որ Վահե Ավետյանի սպանությունը բոլոր նախադրյալներն ունի վերածվելու Հայաստանում եթե ոչ արաբական գարնան, ապա Հայկական ամառվան, կամ աշնան: Որպես լուռ մոմավառություն սկսված ակցիան` ոստիկանների եւ կարմիր բերետավորների գալուն պես վերածվեց բողոքի հանրահավաքի` ուղեկցվելով «Սերժիկ հեռացիր» վանկարկումներով: Մասնակիցներն ինքնաբուխ որոշում կայացրեցին վաղը ժ. 13,00-ին նախագահականի առջեւ բողոքի ցույց անցկացնել: Իսկ առջեւում դեռ Վահե Ավետյանի թաղման արարողությունն է: Այնպես որ ժողովրդին «հաղթած» օլիգարխիան իր իսկ սանձարձակությամբ եւ ամենաթողությամբ կարծես թե լցրեց քաղաքացիների համբերության բաժակը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել