Ես չեմ հասկանում, Վանաձորի քաղաքապետը լրի՞վ ա նյուխը կորցրել ու Վանաձորը՝ իր բյուջեով հանդերձ, իր անձնական սեփականություն երևակայել: Էս այծեղջյուրը, հերիք չի մի վանաձորցու քցել ա ու, նորակառույց էլիտարում բնակարանի համար փող գանձելով, չի վերադարձրել, հիմա էլ ստեղծել է մի տարօրինակ կացություն, երբ հարկադիրը արգելք է դրել Վանաձորի քաղաքային բյուջեի վրա, որովհետև քցված քաղաքացին շահել է դատը ու դատարանը պարտավորեցրել է Վանաձորի քաղաքապետարանին վճարել քաղաքացուն 38.000 դոլար:
Թալանին ու ատկատին մենք կարծես սովորել ենք, բայց որ էս աստիճանի լկտիություն դրսևորվի ու բացահայտ կերպով հարկատուների փողերով հատուցեն իրենց թալանը, անգամ Հայաստանի պարագայում է պերեբոռ: Ընդհանրապես, Վանաձորի էս հաստագլուխ քաղաքապետի սանձերը քաշելու ժամանակն էլ է անցել, արդեն ժամանակն է մտրակներով քաղաքով մեկ լարել դրան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovsepyan11/posts/432785686855201?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել