Երբ խաշանոցի, խորովածանոցի, քյաբաբնոցի կամ մեկ այլ համանման օբյեկտի անունը դնում են «Կարուզո», «Լա Սկալա», «Լուվր» կամ մեկ այլ նման անուն, այլևս զարմանալու բան չկա…
Չեմ զարմանում այլևս մեր շոուբիզնեսի ներկայացուցիչների, գովազդային անճաշակ, տափակ տեսահոլովակների վրա…
Էլ ինչի զարմանամ, երբ երգիչը գովազդային հոլովակով թուրքական կլկլոցով ներկայացնում է «Լա Սկալան»…
«Լա Սկալան» ո՞ւր...Ռեստորանն ո՞ւր...Կլկլոցն ո՞ւր...
Հետաքրքիր է, եթե մի իտալացի իր խորտկարանի անունը դնի «Մատենադարան», ի՞նչ կմտածեք...
Բայց կդնի արդյո՞ք...Հազիվ թե…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/432443770219613?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



