Tert.am-ը գրում է.
«Նախկին խորհրդային երկրի ղեկավարը ծայրահեղականների դեմ պայքարի հարցում օգնության համար դիմել է Ռուսաստանին։ Դա 2008 թվականն էր, դա Վրաստանն էր»,- գրում է The USA Today-ը, որի անդրադարձից որոշ հատվածներ թարգմանաբար ներկայացնում է Газета-ն։
Պարբերականը նկատում է, որ ինչպես և 2008թ-ին, ներկայում ևս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեղադրում է ԱՄՆ-ին ու Եվրոպային բանակցությունների անվան տակ Վրաստանն Արևմուտքի կողմը շեղելու փորձերի համար։ Արդյունքում Ռուսաստանը ներխուժեց վրացական տարածք, իսկ ռուսական բանակն առայսօր գտնվում է Վրաստանում։
Աղբյուրը նաև նշում է, որ որոշ վերլուծաբանների կարծիքով՝ այդ սցենարը կարող է կրկնվել ներքաղաքական ճգնաժամի թիրախում հայտնված Ուկրաինայում, որտեղ վերջին մի քանի օրվա ընթացքում իրավապահների ու ցուցարարների միջև բախումների հետևանքով զոհվել է առնվազն 77 մարդ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



