Մարդիկ մոռացել են իրենց մարդ լինելու մասին...

Ամբողջ աշխարհը խոսում է ուկրաինական դաժանությունների մասին, սակայն միայն խոսում են. այդ խոսակցությունները բնավ չեն պակասեցնում մարդկային կորուստները, ամեն ընտանիք կորցում է իր զավակին, հորը, քրոջը, և դա նրանց անձնական ցավն է լինում: Եթե Նիգոյանը մահանար, ասենք, 20-րդը, ոչ ոք նրանով այսպես չէր հպարտանա. մենք ուրախ ենք, որ նա է առաջինը զոհվել, խոսելու բան է ստեղծվել, երեկ 50-ամյա ևս մեկ հայ է զոհվել. ո՞վ մեծարեց նրան կամ նրա համար, ո՞վ ակցիա արեց: Չի կարելի այդպես, լավ կլիներ, որ Նիգոյանը ապրեր իր կյանքը մինչև խոր ծերություն:

ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները երեկ հավաքվել էին իրար գլխի ու ուզում էին կառավարությանը անվստահություն հայտնեին: Դե ընթացակարգը հետևյալն էր. սկզբից հավաքվեցին, մի քիչ զրուցեցին, հետո իրանք իրար անվստահություն հայտնեցին, այսինքն չկարողացան նույնիսկ համախմբվել, հետո հայտարարեցին, որ անվստահություն հայտնելու հարցը հետաձգվում է, որոշ ժամանակ անց լուրեր պտտվեցին, որ ընդհանրապես կարող է այդ հարցը օրակարգից հանվի. ռուսը մի լավ խոսք ունի` «хотели как лучше, но получилось как всегда»:

Մի քիչ դրականի մասին. երեկ կանանց գեղասահքի եզրափակիչ ելույթներն էին: Բոլորը շատ գեղեցիկ հանդես եկան: Առանձնակի ուզում եմ շնորհավորեմ Ռաֆայել Հարությունյանին, ով մարզում է ամերիկացի գեղասահորդուհի Էշլի Վագներին: Էշլին գրավեց 7-րդ հորիզոնականը, ինչը մեծ ձեռքբերում է օլիմպիական խաղերում: Իսկ դե օրվա աստղը Ադելինա Սոտնիկովան էր, ով փայլեց ու հրաշալի ելույթ ունեցավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել