Մտովի ուզում եմ հիշել, թե Ռուսաստանը, որը սրտաճմլիկ տոնայնությամբ ներկայացնում է ուկրաինացիների խախտված անդորրը, հասարակ քաղաքացիների ոտնահարված իրավունքներն ու էլի լիքը մարդկային չափանիշներով կարևոր խնդիրների առկայությունը, երբ է անդրադարձել այսօրվա Հայաստանում նույն խնդիրների լինել-չլինելուն: Մարդու իրավունքների համատարած խախտումներ, ապրելու համար անհնարին պայմանների ստեղծում, օրենքների ընտրովի կիրառում, պետական մակարդակի ռեկետ, հակասահմանադրական որոշումներ և այլն. մի՞թե սրանք հիմա թեմա չեն ռուսական լրատվամիջոցների համար, թե սպասում են բարիկադների կայացմանը, որ հետո կոկորդները ճղեն, թե էքտրեմիստներն ու հանցագործները դուրս են եկել խեղճ պետական կառույցների դեմ ու իբր խախատում են մարդկանց խաղաղ ապրելու իրավունքը, այն մարդկանց, որոնք երազում են լքել իրենց հայրենիքը արդարության ու ապրելու հնարավորության պակասից, որ այդ երկրի ախքը համոզում է հենց իրենց՝ ռուսներին, որ հնարավորություն տան մեր քաղաքացուն արտագաղթի Ռուսաստան: Կա՛մ խոսեք հիմա, պարոնայք ՌՈՒՍՆԵՐ, կա՛մ սսկվեք հավերժ:



