Footsport.am-ը գրում է.

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Հայաստանի ծանրամարտի առաջնությունում 62 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց Սմբատ Մարգարյանը: 2010 թ Եվրոպայի փոխչեմպիոնը և առաջին պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը երկամարտում ցույց տվեց 252 կգ արդյունք (107+145)՝ մոտակա մրցակցին գերազանցելով 7 կգ-ով: Ճիշտ է, Սմբատը առաջին վարժությունից հետո 3 կգ-ով զիջում են արծաթե մեդալակիր դարձած Գևորգ Բաղդասարյանին, սակայն հրումում շտկեց դրությունը: Հրում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ սանձելով 145 կգ ծանրաձողը՝ նա ապահովեց չեմպիոնի կոչումը: Նորընծա չեմպիոնը մոտեցման ևս մեկ հնարավորություն ուներ, սակայն մարզիչների ցուցումով այն չօգտագործեց: Մրցման ավարտից հետո Սմբատ Մարգարյանը սիրով համաձայնվեց հարցազրույցի մեր առաջարկին:

arman2

-Սմբատ, այսօր վստահ հաղթանակի հասար, հավանաբար լա՞վ էիր նախապատրասվել:
-Ցանկացած մրցաշարի պետք է կազմ ու պատրաստ ներկայանալ: Իսկ նախապատրոստությունը եղել է ուսումնամարզական 2 հավաքների ընթացքում, նախ՝ Աբովյանում, այնուհետև՝ Ծաղկաձորում: Քանի որ տարեվերջին 2 մրցաշարերի էի մասնակցել՝ մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությանը և մեծահասակների աշխարհի առաջնությանը, նախապատրաստությունը նաև վերականգնողական ուղվածություն ուներ: Փաստորեն, վերականգնումը հաջող է ընթացել, և այսօր ինձ հաջողվեց լավ հանդես գալ Հայաստանի առաջնությունում: Սա ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ հերթական փորձն էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել