lorin1Footsport.am-ը գրում է.

Ամերիկուհի Լորին Ուիլյամսին ընդամենը մեկ տասնորդական վայրկյան չբավարարեց բացառիկ նվաճումից: Այդ ակնթարթը զրկեց Լոնդոնի օլիմպիական ամառային խաղերի չեմիունուուն արժանանալ նաև Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոնուհու կոչումը:
Փետրվարի 19-ին Սոչիում բոբսլեյի մրցումներում կանադացի Քեյլի Հաֆրիսը և Խիզար Մոյսը հաղթող դարձան՝ ամերիկացի Իլինա Մայես- Լորին Ուիլյամս զույգին գերազանցելով ընդամենը 0,1 վայրկյանով: Զարմանալի է, որ ակնթարթը որոշում է օլիմպիական ոսկու ճակատագիրը: Առավել ևս, եթե այդ ավելորդ տասնորդականը չլիներ, Ուիլյամսը կարող էր բացառիկ ռեկորդի հեղինակ դառնալ:100 մետր վազքատարածությունում 2004 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը և 2005-ի աշխարհի չեմպիոնը ճանաչված վազորդուհի է: 28 տարեկանում նա մասնակցեց 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերին: Այդ ժամանակ ամերիկուհին թիմակիցների հետ հաղթող դարձավ 4х100 մ փոխանցումավազքում:

lorin2

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել