Lurer.com-ը հաղորդում է, որ Hayeli.am-ը կապ է հաստատել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ: Մեջբերում եմ երկխոսության տեքստը.
- Դուք գիտեք, ամբողջ ֆեյսբուքը Ձեզ հայհոյում է եւ կոչ են արել բոյկոտել «Հարսնաքարը»:
- Ինչ անեմ…
- Ուզում եմ Ձեր մեկնաբանությունը լսել:
- Ես մեկնաբանել եմ արդեն, որ Դուք չեք տեսել, ես ինչ անեմ… Էս քանի հատ լրագրող կա…
- Դուք չգիտեք, որ օրենքի պահանջով կան բազմաթիվ լրատվամիջոցներ եւ լրագրողներ:
- Ես արդեն հայտարարել եմ բոլորին… /տու, տու, տու…/:
- Ինչու եք անջատում հեռախոսը, Ձեզ հետ լրագրող է խոսում ի վերջո…
- Լեզվակոխ մի արա է… Ես ասել եմ՝ քննությունը կավարտվի, ես ինչ պետք ակասեմ…/տու, տու…./:
- Մի վիրավորեք: Ես կատարում եմ իմ մասնագիտական պարտավորությունը:
- Ինչ եք ուզում ինձնից դուք….. Ես ձեր….,- գոռաց Նեմեց Ռուբոն եւ անջատեց հեռախոսը:
Հատկանշական է, որ անգամ այս ամենից հետո Հայրապետյանը հավատարիմ է մնում իր լկտի ու անդաստիարակ վարքին։
Նյութի աղբյուր՝ http://lragrox.blogspot.com/2012/06/blog-post_30.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




