ՀՀԿ տարբեր վարչական օղակներ նոր գործելաոճ են ընտրել հասարակական-քաղաքացիական տարբեր շարժումները վիժեցնելու և քաղաքացիական բողոքը մեղմելու նպատակով: Ամեն անգամ, երբ որևէ խնդիր է առաջանում և քաղաքացիական ակտիվ դրսևորումներ են լինում, ՀՀԿ-ն արհեստական և ձևական հանձնաժողովներ է ձևավորում՝ իբր խնդիրը մանրամասն վերլուծելու և լուծումներ գտնելու համար: Այդպիսի հանձնաժողովներից էր Տրանսպորտային սակագնի որոշմանն ուղղված հանձնաժողովը, որը արդեն 5 ամիս է չի կարողանում հաշվարկել, թե միջինը քանի ուղևոր է օգտվում հասարակական տրանսպորտից: Օրերս քաղաքապետարան դիմում էի ներկայացրել տրանսպորտի խնդրով, և չեք պատկերացնում, թե ինչ անհիմն պատճառաբանություններ եմ ստացել ի պատասխան: Մանրամասները շուտով կներկայացնեմ: Իսկ այժմ էլ գազի խնդրի վերաբերյալ այս հանձնաժողովը...Փաստորեն ընդդիմադիր 4 ուժերի նախաձեռնությունը տապալելուց հետո ՀՀԿ-ն ինքն է ձեռնամուխ լինում ստեղծել հերթական արհեստական հանձնաժողովը, որը, համոզված եմ, պարապուրդի է մատնվելու և ամիսներ անց անհեթեթ պատճառաբանություններ է ներկայացնելու հանրությանը: Եթե ընդդիմադիր 4 ուժերը մասնակցեն այդ հանձնաժողովի աշխատանքներին, դուրս կգա, որ կլեգիտիմացնեն ՀՀԿ-ի այդ արհեստական հանձնաժողովը: Նրանք պետք է հրաժարվեն մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին և առանձին ԱԺ-ից դուրս հանձնաժողով ձևավորեն գազի խնդրի վերաբերյալ: Այս դեպքում նոր ընդդիմությունը կկարողանա հակակշիռ հանդիսանալ այս խնդրի քննարկման գործընթացում, խնդիր, որի մանրամասները, իհարկե, մեզ արդեն պարզ են...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/236016353248642?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել