Սովորաբար մեղադրանքներն ու քննադատությունները կամ արհամարհում են, կամ հակադարձում՝ կախված դիմացինի տրամաչափից, մարդկային ու բարոյական հատկանիշներից ու մեղադրանքի բովանդակությունից։ ՀՀԿ երիտասարդներին գրեթե միշտ հակադարձել ու պատասխանել ենք, մանավանդ, որ հակադարձելու առիթները բազմաթիվ են, որոնք մատնանշելու դեպքում գոնե պետք է ձգտեին թեման փակել, եթե ոչ ներողություն խնդրեն... Գնալով ՀՀԿ-ում որակը վերածվում է քանակի, կոռեկտությունը վերածվում է լպիրշության, մակարդակը հավասարվում է զրոյի, ավելի շատ մարդիկ են ձգտում օգտվել ՀԵՀ-ի ու ընդհանուր իշխանական կերակրատաշտից՝ առանց գիտակցելու, որ ընդամենը օգտագործվում են ու վերջում ծառայելու են որպես մսացու։ Նրանցից շատերին ճանաչում ենք, շատերի մասին այնքան էլ լավ կարծիք չունենք (և ոչ միայն ԲՀԿ-ականներս), բայց նրանք չեն ընկճվում ու շարունակում են հաճոյանալ իրենց «զակազչիկներին»։ Անկեղծ ասած արդեն տհաճ ա իջնել իրենց մակարդակին ու պատասխանել նման էժանագին գրվածքներին, մանավանդ որ բոլորը էջերը ջայլամի պես փակել են, գրառումները տեղ են գտնում իրենց կայքերում, իրանք իրանց էջերում քոմենթում, իրար լայքում ու իրար մեջ ուրախանում են, որ Կարեն Ավագյանի «պատիվը» բարձր են պահում...
Ձեր փոխարեն արժանապատվություն ունեցող մարդիկ տան դուռը ներսից կփակեին, լույսերը կանջատեին ու հնարավորինս երկար կլռեին, որ իրենց գոնության մասին մարդ չիմանար, թե չէ վեր-վեր եք թռնում, գիտեք էդ դեմներդ գցած 2 գրոշով հարգվելու եք...
Հ.Գ. Հուսով եմ էս թեմայով ստիպված չեմ լինի նորից բան գրել, ուղղակի չպատասխանելուց ավելի են ոգևորվում ու շատանում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatosyan/posts/10201507108747637?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել