ԲՀԿ-ական շատ փոքր կալիբրի մարդկանցից մեկը՝ Ռաֆֆի Գյոզալյանը իրեն իրավունք է վերապահում ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ և ՀԵՀ համակարգող պարոն Կարեն Ավագյանին անվանել ֆեյսբուքյան ակտիվիստ, սա դեռ քիչ է, մի հատ էլ նրա մտավոր ռեսուրսը կասկածի տակ դնել ու միաժամանակ վիրավորել ՀՀԿ բոլոր երիտասարդներին, ովքեր գաղափարապես գիտակցում են իրենց գործի վեհությունը ու հավատարիմ են կուսակցության ծրագրերին, կուսակցության նախագահի՝ հանրապետության նախագահի քաղաքականությանը՝ ասելով, որ նրանք մոլորյալներ են, ծառայում են տերերի և այլն:
Բացի սրանից Ռաֆֆին նաև ՀՀԿ երիտասարդներին գնված է համարում:
Հարգելի Ռաֆֆի, չեմ կարծում, որ քո մտավոր, քաղաքական, բարոյական պոտենցիալը թույլ է տալիս քեզ հասկանալ, թե իրականում ում մասին ինչ ես ասում ու ինչպես ես ասում:
Եղբայր, կամ ուշքի արի կամ հավատա, որ ոչ Վահան Բաբայանը քեզ կփրկի, ոչ էլ որևէ մեկը ԲՀԿ-ից, եթե անպատասխանատու ու օդ հայտարարություններ էլի անես:
Երբ խոսելու ձև կսովորես տղա ջան, այդ ժամանակ էլ քաղաքակիրթ պատասխան կստանաս, այլապես հավատա, որ ՖԲ պատվերով գրառումներ անելը մեր օրերում մեղմ ասած լավ չի ընկալվում ու էդ մարդու մասին լիքը լավ բաներ են ասում:
Որպես Հ.Գ.՝ փուչիկը դուք եք ու ձեր չստացված «քաղաքական հույժ կարևոր» համագումարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել