Հարկ եմ համարում հիշողության հետ լուրջ խնդիրներ ունեցող տիկին Նաիրա Զոհրաբյանին և նրա համախոհներին հիշեցնել, որ 2008թ. մարտի 1-ին իրենց պաշտելի կուսակցությունը իշխանության մաս էր կազմում: Մառազմը հասել է նրան, որ մեր «այլընտրանքը» արդեն ամբողջությամբ մոլորված վիճակում է և չգիտի թե ինչ անի: Տենց լավ չի. Պապ թագավորի սպանությունը, սելջուկ-թուրքերի արշավանքները և մեր պատմական մյուս սխալներն էլ գցեք ՀՀԿ-ի վրա: Ամո՛թ է, խելքներդ գլուխներդ հավաքե՛ք, չի կարելի մարտի 1-ի ողբերգության վրա միավորներ հավաքել, դա անբարոյականություն է: Չնայած մեկն լինի ասի, թե ում ինչ ես ասում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել