Footsport.am-ը գրում է.
Այսօր Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճում մեկնարկեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը: Առաջինը մրցահարթակը տրամադրվել էր գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Իհարկե, առանձնակի հետաքրքրությամբ էր սպասվում մեր ամենատիտղոսակիր մարզուհիներից մեկի`Եվրոպայի չեմպիոնուհի ու բազմակի մրցանակակիր, աշխարհի և օլիմպիական խաղերի մեդալակիր Հռիփսիմե Խորշուդյանի մրցելույթը: Հռիփսիմեն երկարատև դադարից հետո էր մտնելու մրցահարթակ, իսկ մարզական դադարը պայմանավորված էր պայմանավորված էր մարզուհու մայրանալով: Խուշուդյանը 75 կգ քաշայինների պայքարում երկամարտի 202 կգ արդյունքով նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը: Իհարկե, արդյունքը Խուրշուդյանի համար բավականին համեստ է, սակայն ամենակարևորն այն է, որ ծանրորդուհին արդեն մրցակցային բովում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ