Footsport.am-ը գրում է.
Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճում այսօր ընթանում է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը: Այստեղ է նաև 2009 թվականի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը: Սակայն հանրահայտ մարզուհին ոչ թե մասնակիցների թվում է, այլ մրցավարական հանձնաժողովի կազմում: Ավդալյանը մասնակցեց նաև առաջին մրցանակաիրներին պարգևատրելու հանդիսավոր արարողությանը:
Մեր թղթակցի հետ զրույցում Նազիկը նշեց, որ նախկինում էլ կատարել է նման պարտականություն, սակայն այսօր զգացողություններն ավելի բուռն են. «Իհարկե, մրցավարությունն էլ պատասխանատու աշխատանք է: Այժմ կարոտով եմ հետևում մարզուհիների մրցելույթներին, նրանց պես էլ ապրումներ ունենում: Նույնիսկ մոտեցումներից մեկի ժամանակ ինքնազգացողությունս փոքր-ինչ վատացավ»: Հարցին, թե ինչու չի մասնակցում առաջնությանը, Ավդալյանը պատասխանեց, որ դա միայն իրենից չի կախված: «Մասնակցության համար պետք է նաև ստանալ բժիշկների համաձայնությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ