Ձերբակալել են Ուզբեկստանի նախագահի դստեր ամենավստահելի հայ գործընկերոջըArmnewstv.am-ը գրում է.

Ուզբեկստանի նախագահի դուստր Գուլնարա Կարիմովայի շուրջ սկանդալը չի թուլանում: Այս անգամ ձերբակալվել են նրա երեք ամենամոտ մարդիկ` Գայանե Ավագյանը, Եկատերինա Կլյուևան ու Ռուստամ Մադումարովը: Ուզբեկստանի գլխավոր դատախազության կայքը տեղեկացնում է, որ նրանց դեմ հարուցվել է քրեական գործ` ֆինանսական մեքենայությունների ու հարկերից խուսափելու հոդվածներով: Տեղական լրատվամիջոցները Գայանե Ավագյանին անվանում են Գուլնարայի աջ ձեռքը: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել