1in.am-ը գրում է.

Սուրբ գահի հրատարակչական ծառայության աղբյուրները հաղորդել են, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտադիր է աշխարհով մեկ շրջել Արգենտինայի՝ իր ծննդավայրի ազգային անձնագրով՝ հաղորդում է newsru.com-ը:

Արգենտինայի ՆԳ և տրանսպորտի նախարար Ֆլորենսիո Ռանդասոն ընգծել է, որ պոնտիֆիկի որոշումը նոր ընկերական ժեստ է Արգենտինայի հանդեպ, ինչը հպարտության առիթ է: Գերատեսչության ղեկավարը նշել է, որ Բուենոս Այրեսի նախկին արքեպիսկոպոսը հատուկ մոտեցում չի պահանջել, նրա փաստաթուղթը Հռոմի պապին հանձնվել է Վատիկանում՝ իր ներկայիս նստավայրում:

Ֆրանցիսկոսը որպես Վատիկանի սուվերեն մինչ այժմ կատարել է մեկ արտասահմանյան այց. 2013թ. հուլիսին նա այցելել է Բրազիլիա: 2014թ. մայիսի վերջին Հռոմի պապը նախատեսում է ուխտագանցություն կատարել Սուրբ Հող (Հորդանան-Իսրայել-Պաղեստին):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել