Lurer.com-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը շարունակում է մնալ թուրքական ֆուտբոլային ակումբների ուշադրության կենտրոնում: Թուրքական Haberler.com-ը տեղեկացնում է «Ֆեներբահչե» ակումբի գլխավոր մարզիչ Էրսուն Յանալի` Օզբիլիսին իր թիմի կազմում տեսնելու մտադրության մասին:
Թուրքական լրատվամիջոցը գրում է, որ Յանալը ցանկանում է իր գլխավորած ֆուտբոլային ակումբն արժանացնել չեմպիոնի տիտղոսին և այդ նպատակով մտածում է թիմը համալրել նոր երիտասարդ խաղացողներով:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=130533&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել