Tert.am-ը գրում է.

ԱԺ ոչ իշխանական 4 ուժերի միավորման գործընթացը և դրա շրջանակներում Կառավարության հրաժարականի պահանջը, խոսում է, ոչ թե ընդդիմության ուժի, այլ հակառակի մասին. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

Քաղաքագետն ասաց, որ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնածը գործընթաց է զուտ գործընթացի համար։

«Մենք տեսանք մի իրավիճակ, երբ այդ չորս կուսակցությունները ճգնաժամի մեջ են, թվում է, թե միացան և փորձում են ստեղծել միգուցե ոչ երկարաժամկետ միավորում։ Դա խոսում է, ոչ թե ընդդիմության ուժի մասին, այլ հակառակի մասին։ Պատկերացնել ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ-ին նույն գաղափարակից, որոնք ունեն նույն նպատակները, դա ուղղակի անիրատեսական է»,- նշեց նա։

Միաժամանակ քաղաքագետը ընդգծեց, որ հնարավոր է ֆորսմաժորային վիճակից դրդված ստիպված են միացնել ուժերը, որպեսզի երևան դաշտում։ «Դա գոնե փորձ է ցույց տալու քաղաքական ակտիվությունը»,- ասաց նա։

Ընդհանուր առմամբ, քաղաքագետը նկատեց, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ներքաղաքական կյանքն «ավանդական վիճակով չի գնում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել