
Սեմ Բրայանտն ասում է, որ ծերությունը սուբյեկտիվ հասկացություն է, և ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է մարդ իրեն զգում և ինչպիսի տեսք ունի: Նայելով այս բոդիբիլդերին՝ դժվար է հավատալ, որ նա 70 տարեկան է: Ընդ որում, այս տարիքում Սեմի օգտագործած միակ դեղահաբերը վիտամիններն են: 70-ամյա տղամարդը «Ջորջիայի լավագույն բոդիբիլդերն» է և դեռևս չի պատրաստվում գնալ հանգստի: «Մարդիկ հաճախ են ինձ հարցնում, թե երբ ես թոշակի անցնելու: Իմ պատասխանն է՝ երբեք»,- ասում է Սեմը,- տարեց մարդկանցից ավելի հաճախ մահանում են նրանք, ովքեր թոշակի են անցել: Ես սիրում են աշխատել, մարզվել և արդեն 27 տարի է, ինչ հավատարիմ եմ իմ աշխատանքին»:


Սոննին գործարանում գիշերային հերթափոխով օպերատոր է աշխատում և օրը երկու անգամ մարզասրահ է հաճախում, որպեսզի պահպանի իր մարմինը, որը նրան բազմաթիվ մրցանակներ է բերել:

Նա սկսել է մարզվել 44 տարեկանից: Մարզասրահ գնալը տղամարդու համար իրական փրկություն էր, քանի որ այդ ժամանակահատվածում ամուսնալուծության պատճառով նա չափազանց լարված էր: Մարզումների մեկնարկից 11 ամիս անց Սոննին մասնակցեց իր առաջին մրցումներին:

Ջորջիա նահանգում անցկացվող մրցույթին նա ժամանել էր անհամապատասխան հանդերձանքով, և Սոննիի խոսքերով, պատկերացում անգամ չուներ, թե ինչպես է պետք կեցվածք ընդունել: Սակայն, չնայած բոլոր դժվարություններին, նորեկների պայքարում Սոննին զբաղեցրեց երրորդ հորիզոնականը և չորրորդ հորիզոնականը՝ հիմնական մրցույթում:

Այն հարցին, թե ինչպես է նա կարողանում այդպիսի հիասքանչ կազմվածք պահպանել, տղամարդը պատասխանել է.«Եթե Դուք սկսեք մտածել, որ ծեր եք, գիտակցությունն ընդունում է այդ միտքը, և Ձեր մարմինը իրոք սկսում է ծերանալ: Այդ պատճառով ես դրան մասին ուղղակի չեմ մտածում»:




