Թուրքական դատարանը որոշել է դատավարություն սկսել 2011 թվականի ապրիլի 24-ին Բաթման նահանգում (Սասուն) սպանված հայազգի զինծառայող Սևակ Բալըքչըի անմիջական հրամանատարի դեմ: Այս մասին տեղեկացնում է «Հյուրիյեթի» անգլերեն տարբերակը:
Դատարանի առաջ կկանգնի սերժանտ Սաբրեթին Էրսյոզը, ով եղել է Սևակի անմիջական հրամանատարը զինծառայության ժամանակ:

Էրսյոզը մեղադրվում է «անփութության միջոցով պաշտոնական դիրքի չարաշահման մեջ»:

Նշենք, որ Բալըքչըի դատավարությունն ընթանում է Դիարբեքիրի ռազմական դատարանում:

Հայազգի զինծառայողի սպանությունն իրականացրած Քըվանչ Աղաօղլուն կալանավորված չէ:

Պաշտոնական շրջանակներում Սևակի սպանությունը որակվում է որպես «դժբախտ պատահար», սակայն փաստերը ցույց են տալիս, որ սպանությունը կանխամտածված է եղել և կապված է եղել Սևակի էթնիկ ինքնության հետ:

* Հետաքրքիր կլինի դիտել նաև սա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել