Tert.am-ը գրում է.

Գազի կալորիականությունը նորմայի սահմաններում է, դեռ մի բան էլ նորմայից բարձր՝ 8243 կկալ. այսօր հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայությամբ անցկացված՝ պատահական սկզբունքով ընտրված սպառողի բնակարանում գազի որակի ստուգման ընթացքում այս թվերն արձանագրեց «ՀայՌուսգազարդի» շարժական լաբորատոր սարքը:

Նշենք, որ «ՀայՌուսգազարդն» այսօր հրավիրել էր քննարկում, որի ժամանակ էլ առաջարկ եղավ պատահական սկզբունքով ընտրել մի բնակարան և այնտեղ ստուգում անցկացնել։ Ընտրվեց Դավիթաշենի 1-ին փողոցի 7-րդ շենքի առաջին հարկի մի բնակարան. լաբորատոր սարքի արձանագրած 34,5129 ցուցանիշը մասնագետները հաշվարկեցին համապատասխան գործակցով՝ ստանալով 8243 կկալ։ Նշենք, որ ըստ նորմայի՝ գազի կալորիականությունը չպետք է պակաս լինի 7600 կկալից։

Ըստ ստացված տվյալների՝ գազի բաղադրության մեջ մեթանի պարունակությունը ՝ 92,92% էր, ազոտի պարունակությունը,53%, էթանը՝ 3, 718%, բութանը՝ 0,873%, պրոպանը՝ 0,112%: «ՀայՌուսգազարդ»-ի մասնագետը նշեց, որ այս բոլոր ցուցանիշներն էլ նորմայի սահմաններում են։

Որպես ֆիզիկոս ներկայացած «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Դանիել Իոնեսյանը, ով մի քանի ժամ մասնակցեց չափումներին, ամեն դեպքում շարունակեց կասկածի տակ դնել ստացված տվյալները։ «Արդյո՞ք մենք համոզված ենք այս սարքի 100 տոկոսանոց օբյեկտիվության մեջ։ Իհարկե ոչ, բայց հուսով ենք, որ այս սարքի ստուգման գործընթացներին էլ ներկա կգտնվենք»,-նշեց նա։

Դանիել Իոնեսյանը բացատրեց, որ ցանկացած սարք չափումից առաջ կամ հետո պետք է «կալիբրովկա» անել. «Այսինքն, եթե մենք ունենք, օրինակ, կշեռք և ուզում ենք ստուգել նրա հավաստիությունը, մինչև ինչ-որ բան կշռելը այդ կշեռքի պետք է դնենք մի բան, որի քաշը հստակ հայտնի է և համոզվենք, որ կշեռքը ճիշտ է: Հիմա այս սարքը ցույց տվեց, որ 8243 կկալ է գազը, բայց պետք է կալիբրովկան ցույց տա, և հասարակությունը ներկա լինի հենց կալիբրովկային»,-նշեց նա և պնդեց, թե «ՀայՌուսգազարդ»-ի լաբորատորիայում կա նաև այդ ստուգման հնարավորությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել