Artak Movsisyan-nkarKinoashkharh.am-ը գրում է.

Վերջին շրջանում երկու իրադարձություն իրարանցում առաջացրեց ռուսական կինոաշխարհում:
Պետդումայի քննարկմանը ներկայացվեց «Կինեմատոգրաֆի մասին» օրենքի նախագիծը, որը քվոտա է սահմանում արտասահմանյան ֆիլմերի համար և ամրագրում հայրենական կինոյի մասնաբաժինը ռուսական կինովարձույթում:
Անբարեխիղճ վարձակալողներին սպառնում է 100-400 հազար ռուբլի տուգանք:
Մյուս ալիքը  ծայր առավ դեռ 2012 թ. ամռանը, երբ ՌԴ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովն առաջարկեց միջնակարգ դպրոցի
6-7-րդ դասարաններում ֆակուլտատիվ առարկա մտցնել` «100 լավագույն ֆիլմ»: Մշակույթի նախարարությունն անմիջապես արձագանքեց այդ նախաձեռնությանը,
և ահա արդեն այդ նախարարության կայքում զետեղվել է դպրոցական դասընթացի նախագիծը:
100 ռուսական լավագույն ֆիլմերի ցանկը կազմել են ոչ միայն մասնագետները` կինեմատոգրաֆիստներն ու կինոգետները: Մշակույթի նախարարության կայքի յուրաքանչյուր այցելու  կարող է իր ընտրությամբ երեք ֆիլմ առաջարկել: Անշուշտ, այս նախաձեռնությունը ոգևորության հետ նաև բազմաթիվ խնդիրներ է բերում` սկսած ցուցակում այս կամ այն ֆիլմի առկայության նպատակահարմարությունից մինչև համապատասխան դասավանդողների որակավորումը: Եվ միանգամայնհասկանալի է Կարեն Շահնազարովի անհանգստությունը, երբ ասում է, թե դա լավ գաղափար է, բայց չի պատկերացնում` ինչպես պետք է իրականացվի, հնարավո՞ր է արդյոք բոլոր դպրոցներում մասնագետներ գտնել, և ի՞նչ մասնագետներ: Սակայն նախաձեռնության կողմնակիցների փաստարկներն էլ բավական ծանրակշիռ են. «Կինոն կսովորեցնի դպրոցականներին հասկանալ ծնողներին»: Այսինքն` կկանխի սերունդների խզումը` ցույց տալով պատմությունը: 
Մինչ ռուսաստանյան կինոգործիչները վիճում, թեր ու դեմ փաստարկներ են բերում, իսկ մշակույթի և կրթության նախարարությունները համատեղ քննարկումներ են անում` մեթոդներ մշակելով այս  ծրագրի իրականացման համար, մեր մյուս հարևանը` Թուրքիան, 2011 թ. ի վեր իր հարցերը լուծում է սերիալի միջոցով`  «Հրաշալի դար» պատմական դրամայով, որը  պատմում է Օսմանյան կայսրության Սուլեյման Հրաշալիի ժամանակաշրջանի իրադարձությունների մասին: Եվ ոչ միայն սեփականհանրությանը: Այն, որ սերիալն այսօր ցուցադրվում է աշխարհի 42 երկրներում, անշուշտ, խոսում է ֆիլմի գեղարվեստական մակարդակի մասին, ինչի շնորհիվ պետությունը ոչ միայն իր գաղափարախոսությունը  սերմանում է սեփական ժողովրդի մեջ, ոչ միայն բարձրացնում նրա ոգին, այլև իր մշակույթն ու պատմությունը տարածում է աշխարհում այն լույսի տակ, ինչն իրեն է ձեռնտու: Այսուհանդերձ այստեղ էլ ամեն ինչ հաշտ ու խաղաղ չէ: Պարզվում է` Թուրքիայի ռադիոյի ևհեռուստատեսության խորհուրդն ավելի քան 70 հազար բողոքներ է ստացել առ այն, որ «Հրաշալի դար» սերիալում պատմական փաստերը խեղաթյուրվում են: Սրանից ելնելով` վարչապետ Էրդողանը բացասական է գնահատել սերիալը` հայտարարելով, որ դրա ստեղծողները «ջանում են Թուրքիայի պատմությունը ներկայացնել բացասական լույսի տակ»: Եվ սա էլ, անշուշտ,  խոսում է ֆիլմը ստեղծողների պրոֆեսիոնալ բարձր մակարդակի մասին:
Մեզանում այսպիսի մտահոգություններ չկան, երանելի անդորր է, ոʹչ նախաձեռնություն կա, ոʹչ իրարանցում: Իսկ հեռուստատեսությամբ երեխաները տարիներ շարունակ կասկածելի բովանդակության, կասկածելի գեղարվեստական մակարդակի, գաղափարազուրկ հիվանդագին սիրո պատմություններ ու բռնություններ են դիտում: Ավելին, երկու տարի առաջ, Հայաստանի  ազգային կինոկենտրոնի տնօրեն Գ. Գևորգյանը դպրոցականների համար «Նաիրի» կինոթատրոնում  անվճարպարբերական կինոդիտումների ծրագիր առաջարկեց գիտության և կրթության նախարարությանը: Այն հավանության արժանացավ նաև քաղաքապետարանի կողմից,  սակայն այդ հաջող ձեռնարկումը մեծ ընդհատումներով է իրականացվում:
Այս մտորումները մեզ տարան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտ, ԵՊՀ դոցենտ, պատմաբան Արտակ Մովսիսյանի մոտ, մի մարդու, որն արդեն երկար ժամանակ հանրամատչելի մատենաշարի և փաստագրական ֆիլմերի միջոցով մեր պատմության լավագույն էջերը մատաղ սերնդի և առհասարակ հանրության լայն շրջանների սեփականությունը դարձնելու խնդիրն է լուծում: Արդեն լույս են տեսել «10 ականավոր հայ արքաներ» (եռալեզու` հայերեն,անգլերեն և ռուսերեն), «Արևմտյան Հայաստանի 10 սրբավայրեր» գրքերը, առաջիկա մեկ-երկու ամսում լույս կտեսնի «10 ականավոր հայ թագուհիներ»  աշխատությունը, և հիմա պատրաստվում է «Հայկական 10 արքայատոհմեր» գիրքը: Նա հեղինակն է նաև երեք հայագիտական, փաստագրական ֆիլմերի` «Տիգրան Մեծ. Հայրենապաշտ տիրակալը», «Նեմրութ. Արև-արքայի մեծ սրբավայրը» և «Ժայռապատկերներից մինչև այբուբեն»:
Մեր զրույցը, բնականաբար, սկսվեց «Նժդեհ» ֆիլմից և ապա ծավալվեց կինոյի և պատմության առնչությունների շուրջ. Ինչո՞ւ է պատմական Հայաստանը բացակայում համաշխարհային կինոյի քարտեզում, ինչո՞ւ այդ զորավոր գործիքը` կինոն, չեն բանեցնում մեր պատմության դասերը քաղելու համար, և ո՞րն է որին պարտք մնում` կինո՞ն պատմությանը, թե՞ պատմությունը կինոյին: Պատմության ո՞ր դրվագներն են, որ արժի կինոյի միջոցով մատուցել հանրությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել