Լոնդոնը էմոցիոնալ եղբայրական կոչերից անցում է կատարում կոնկրետ սառնարյուն սպառնալիքների Շոտլանդիայի հնարավոր անկախացման կոնտեքստում: Անցած շաբաթվա վերջին Մեծ Բրիտանիայի «ֆինանսների և էկոնոմիկայի նախարար» (Chancellor of the Exchequer – պաշտոնը նկարագրվում էր, որպես ֆինանսական և տնտեսական հարցերով զբաղվող նախարար Մեծ Բրիտանիայի կառավարությում) Ջորջ Օզբոռնը սպառնացել է Շոտլանդիային, որ եթե նրանք գնան անկախացման, ապա պետք է մոռանան Ֆունտ ստեռլինգի մասին: Իսկ փետրվարի 16-ին ԵՄ Հանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բարոզոն BBC-ին տված հարցազրույցում, ասել է, որ անկախացած Շոտլանդիայի համար չափազանց դժվար կլինի, եթե ոչ անհնար անդամակցել ԵՄ-ին: Վերջինիս խոսքերով, դրան պետք է համաձայնեն բոլոր ԵՄ պետությունները, և հադգնել է Շոտլանդիան համեմատել Կոսովոյի հետ: Բարուզոն ասել է, որ օրինակ Իսպանիան չի ցանկանում անգամ ճանաչել Կոսովոյի անկախությունը, որ դեռ մի բան էլ խոսենք նրա անդամակցության մասին, իսկ Շոտլանդիայի հարցը այս տեսանկյունից նման է, քանի որ անդամ երկրից անկախացած երկիրը ցանկություն է հայտնելու միանալ Միությանը: Մի խոսքով քանի գնում ավելի շատ մութ ամպեր են կուտակվում Շոտլանդիայի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունների շուրջ:

Սկսենք Ֆունտ ստերլինգի շուրջ շահարկումներից: Ջորջ Օզբոռնն ացած շաբաթ Էդինբուրգում (Շոտլանդիայի մայրաքաղաք) հայտարարել է, որ ոչ մի իրավական հիմք չի տեսնում, թե ինչու պետք է Միացյալ Թագավորությունը անկախ Շոտլանդիայի հետ «կիսի» Ֆունտ ստերլինգը: Նրա խոսքերով սա ինչ-որ ձայնասկավառակների հավաքծու չէ, որպեսզի կողմերը կիսեն երկու մասի: Այնուհետև մեղմելով թշնամական հեռետորաբանությունը ասել է, որ այսօր Միացյալ Թագավորությունն ավելի արագ է զարգանաում քան ցանկացած ԵՄ զարգացած երկիր և դրանից օգտվում է նաև Շոտլանդիան այնպես որ ոչինչ ավելի ավերիչ չի լինի Շոտլանդիայի տնտեսության անվտանգության համար քան Միացյալ Թագավորության մասնատումը: Սրան ի պատասխան Շոտլանդիայի ազգայնակաների ղեկավար, Առաջին նախարար Ալեքս Սալմոնդն ասել է, որ Ֆունտ Ստերլինգը միայն Լոնդոնինը չէ և այն նույնքան պատկանում է մեզ որքան և Ջորջ Օզբոռնին և դրանից Շոտլանդիայի հրաժարումը կվնասի ոչ միայն շոտլանդացիներին այլև և մասնավորապես ամբողջ Բրիտանիային: Այնպես որ վեեջրինս կոչ է արել զերծ մնալ շոտլանդացիների վրա ճնշում գործադրելուց: 

Այս առիթով կուզենայի ասել, որ ինքս միանգամայն համամիտ եմ Ալեքս Սալմոնդի հետ, որ Ֆունտ ստերլինգն իրոք Լոնդոնինը չէ, և նրանք ոչ մի իրավունք չունեն պահանջել որ Շոտլանդիան հրաժարվի դրանից: Հետո մի նկատառում ևս: Ասեմ, որ ինչ վերաբերում է պարոն Օզբոռնի այն պնդմանը, որ Մեծ Բրիտանիան ամենարագ զարագող երկիրն է ԵՄ-ում, ստիպված եմ չհամաձայնել, քանի որ սա առայժ դեռ միայն կանխատեսվում է, ըստ որոշ բրիտանացի փորձագետենրի, որ Բրիտանիան կարող է զարգացման տեմպով գերազանցել զուտ այս տարվա ընթացքում: Սակայն հարկ է նշել, որ այժմ ՀՆԱ-ով Միացյալ թագավորությունն աշխարում 6-րդն է $2,417,600-ով՝ ետ մնալով Ֆրանսիայից (2,611,221) և Գերմանիայից (3,425,956) համապատասխանաբար: Այնպես որ սա տարրական շահարկում է կենտրոնական կառավարության կողմից: Էլ չեմ ասում թե առանց Շոտլանդիայի, որ տեղում կհայտնվի և ինչ տնտեսական տեմպերով կզարգանա անդամահատված Միացյալ Թագավորությունը, որի մասին կարծես Վեստմինստերը լռում է: 

Հիմա անդրադառնանք ԵՄ Հանձնաժողովի նախագահի կտրուկ և հոռետեսական կանխատեսմանը: Սկսենք նրանից, որ սրան արդեն իսկ պատասխանել են Շոտլանդիայից ի դեմս Առաջին նախարարի տեղակալ նիկոլա Ստարջենի: Վերջինս անհեթեթություն է համարել Բարուզոյի հայտարարությունը: Նա ծիծաղելի է համարել համեմատությունը Կոսովոյի հետ: Առաջին նախարարի տեղակալի խոսքերով Շոտլանդիան ԵՄ-ի ներսում է ավելի քան 40 տարի, իսկ ինչ վերաբերում դրա ներքին գործերին ասել է թե անկախացմանը, ապա դա ոչ ավելի ոչ պակաս քան շոտլանդացիների ժողովրդավարական ցանկությունն է, այլ ոչ թե ԵՄ Հանձնաժողովի որոշելիք հարցը: Սրան ի հավելումն Ստարջենն ասել է, որ առայժմ ոչ մի ԵՄ երկիր չի հայտարարել, որ կօգտագործի իր վետոյի իրավունքն ընդդեմ Շոտլանդիայի ԵՄ անդամակցությանը: Չեմ կարծում, որ ինչ որ մեկը կդժվարանա հասկանալ, որ ԵՄ-ի նման ակտիվությունը պայմանավորված է Լոնդոնի ակտիվացմամբ: Ի վերջո Միացյալ Թագավորությունը այդ վերազգային մարմնում բնավ վերջին տեղը չի զբաղեցնում: Ինչևէ, եկեք այս Լոնդոնյան քարոզարշավը նայենք մի փոքր ավելի ընդհանրական:

Փաստորեն, մենք այսօր ականատեսն ենք լինում քաղաքակիրթ Անգլիայի «քաղաքակիրթ» ճնշումների: Դեռ ամսվա սկզբին (փետրվարի 7-ին) Քեմերոնը փորձեց դիպչել շոտլանդացիների սրտերին՝ խոսելով մշակութային ընդհանրությունների և կապերի մասին: Այսօր սակայն մենք ականատեսն ենք կոնկրետ սպառնալիքների: Ի դեպ նշեմ, որ Լոնդոնյան այս դիրքորոշմանն աջակցում են, և՛ Լիբերալ դեմոկրատները, ովքեր այժմ կոալիցիոն կառավարության մաս են կազմում, և՛ Լեյբորիստները: Շատերը մտաոգություն էին հայտնում, որ Քեմերոնի ներգրավվածությունն այս հարցում կարող է հակառակ արդյունքի բերել, առավելևս այն դպքում, որ Պահպանողականները բավական ցածր վարկանիշ ունեն Շոտլանդիայում, բայց այս դեպքում, երբ բոլոր ավանդական և հզոր կուսակցությունները միանում են հանուն մեկ գաղափարի, սա կարող է արդեն լրջորեն նպաստել անկախության կողմնակիցների դիրքերի ամրապնդմանն ու ընդլայնմանը, քանի որ սա արդեն վերածվում է Լոնդոնն ընդդեմ Շոտլանդիայի պայքարի: Ես գրեթե վստահ եմ, որ նման ակտիվության շարունակականությունը շոտլանդացիներին ավելի ու ավելի կդրթի դեպի անկախացում:

Ես տնտեսագետ չեմ և չեմ կարող խոսել թե ինչ դժվարությունների առջև կկանգնի Շոտլանդիան կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, և թե այս պարագայում ինչ կորուսներ կկրի նաև Մեծ Բրիտանին, բայց այնուամենայնից այնպես իմիջիայլոց կցանկանայի մի երկու փաստ ասել Շոտլանդիայի մասին և մեկնաբանությունները թողնել Ձեզ: Շոտլանդիայի բնակչությունը շուրջ 5մլն է, տարածքը 78,387 կմ2, երկրի ՀՆԱ-ն 2012թ-ին կազմել է շուրջ $150մլդ, վերջին 10 տարում արտահանումը աճել է 87%-ով, որը Միացյալ թագավորության բյուդջե հավելյալ $4.5մլդ է բերել, Շոտլանդիան զգալի գազի և նավթի ռեզեռվներ ունի, մինչդեռ իր ներսում էլէկտրոէներգիայի 40.3%-ը գեներացնում է վերարտադրվող էներգիայի աղբյուրներով: Այսքանով սահմանափակվենք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել