downloadKinoashkharh.am-ը գրում է.

Բեռլինի միջազգային 64-րդ կինոփառատոնի կապակցությամբ Եվրոպայի աուդիովիզուալ օբսերվատորիան (ԵԱՕ) հրապարակել է նախնական տվյալները Եվրոպայի 36 երկրների կինոթատրոնների հաճախելիության մասին: Օբսերվատորիան արձանագրում է, որ կինովարձույթը Եվրոպական միությունում անկում է ապրել 4,1%-ով. վաճառվել է 908 մլն տոմս` մոտ 39 միլիոնով պակաս, քան 2012 թ. (947 մլն): Սա այս դարի սկզբից ի վեր երկրորդ ամենացածր ցուցանիշն է:

Ցուցանիշների նվազում է արձանագրվել 18 երկրներում, բարձրացում` ութ երկրներում (համեմատական տվյալները մատչելի են միայն ԵՄ 26 երկրների վերաբերյալ): Անցած տարի կինոթատրոնների հաճախելիության առավել մեծ անկում է տեղի ունեցել Իսպանիայում (16%-ով), Ֆրանսիայում (5,3%-ով), Մեծ Բրիտանիայում (4%-ով) և Գերմանիայում (5,4%-ով): «Ամենախոշոր կինոշուկաներից սոսկ իտալականն է, որ չի ենթարկվել ընդհանուր միտումին»,- նշված է ԵԱՕ-ի մամլո հաղորդագրությունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել