Life.panorama.am-ը գրում է.
Քանի որ երգիչ Ռազմիկ Ամյանը տարվա մեծ մասը համերգներով հանդես է գալիս արտերկրում, հայաստանցի երկրպագուները հասցնում են նրան կարոտել, երգչից ակնկալել նորություններ:
Life.panorama.am-ը կապվել է Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմին Մովսիսյանի հետ, ով պատասխանել է երկրպագուներին հուզող հարցերին: Նրա խոսքով` այս տարի Ռազմիկ Ամյանը հանդիսատեսին կներկայացնի «Սիրել եմ, սիրում եմ և կսիրեմ» նախնական խորագիրը կրող նոր ձայնասկավառակ, որում ներառված կլինեն հանրությանն արդեն ծանոթ «Քամ-քամ», «Յարո ջան», «Սիրել եմ, սիրում եմ և կսիրեմ» գործերը և այլ երգեր, որոնց հեղինակը ինքը` Ռազմիկ Ամյանն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2014/02/17/razmik-amyan/97459
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել