Վաղը լրանում է «Րաֆֆի Հովհաննիսյան» քաղաքական գործոնի տարելիցը: Ես, համարելով ինձ Րաֆֆու այն ժամանակի պայքարի մոլի երկրպագու, կփորձեմ համադրել մեկ վարվա սկիզբն ու վերջը.

- 2013 թվականի փետրվարի 18-ին Րաֆֆին լուրջ քաղաքական ընդդիմության առաջնորդ էր, այսօր Րաֆֆին լուրջ քաղաքացիական բողոքի պասիվ մասնակից է: 
- 2013 թվականի փետրվարի 18-ին ՖԲ-ն ողողված էր «Բարև»-ի դեղին գույնի լոգոյով ակտիվ օգտատերերով, այսօր այդ օգտատերերից դժվար կարողանաս 10-ից ավել գտնես:
- 2013 թվականի փետրվարի 18-ին Րաֆֆիին մարդիկ վստահում էին, ու նա կարողանում էր Ազատության հրապարակում ցույց կազմակերպել, այսօր Րաֆֆին իր բողոքի ձայնը ընդամենը բարձրացնում է Անի Պլազայի փոքրիկ դահլիճում: 
- 2013 թվականի փետրվարի 18-ին Րաֆֆին իր կողմնակիցներին ներկայացնում էր ընդդիմադիր պայքարի ծրագիր (մինչև պաշտոն ուզելու ժամանակը), ապա հիմա Րաֆֆին ցանկանում է ներկայացնել ինչ-որ «Նոր Հայաստան» ծրագիրը, որի մասին մենակ ինքը գիտի ու Արմեն Մարտիրոսյանը: 
- 2013 թվականի փետրվարի 18-ին Րաֆֆի յուրաքանչյուր խոսք, արտահայտություն ընդունվում էր որպես փոփոխությունների սպասող մարդու ոգևորական խոսք, այսօր Րաֆֆի յուրաքանչյուր խոսք ընդունվում է որպես լրագրողի համար «կլիկ» հավաքելու միջոց: 
- 2013 թվականի փետրվարի 18-ին Րաֆֆի խոսքով մարդիկ կարող էին նույնիսկ գիշերը մնալ Ազատության հրապարակում` փոփոխությունների հասնելու հույսով, այսօր Րաֆֆի խոսքով Անի Զախարյանն էլ սկի չի մնա Ազատության հրապարակում: 
- 2013 թվականի փետրվարի 18-ին Րաֆֆին համարվում էր «Ժառանգություն» կուսակցության դեյուրե նախագահ, այսօր Րաֆֆին համարվում է «Ժառանգություն» կուսակցության դե ֆակտո նախագահ: 
- 2013 թվականի փետրվարի 18-ին Րաֆֆիին հավատում էին ընտրողների 30 տոկոսից ավել մարդ, իսկ այսօր արդյո՞ք Րաֆֆիին հավատում է 30 հոգուց ավել մարդ:
- 2013 թվականի փետրվարի 18-ին Րաֆֆին ընկլալվում էր որպես փրկության հույս, մի 20 օր հետո նա ընկալվում էր արդեն որպես ժողովրդին քցած ու փախուստի դիմած մարդ:
- 2013 թվականի փետրվարի 18-ին ես անձամբ գնում էի Րաֆֆու ցույցերին, էսօր Րաֆֆու հետ սկի խորոված ուտելու չեմ գնա:

Հետևությունների համար ոչ շատ խելք ա պետք, ոչ էլ փող: 
Շնորհակալություն ուշադրության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել