affiche_30_grandKinoashkharh.am-ը գրում է.

Եվրոպական նշանավոր կինոցուցադրություններից մեկը` Սիրո մասին ֆիլմերի միջազգային կինոփառատոնը,  որ ավանդաբար նվիրված է Սուրբ Վալենտինի օրվան, փետրվարի 14-ին 30-րդ անգամ մեկնարկեց Բելգիայի Մոնս քաղաքում:

«Այս տարի լրանում է մեր փառատոնի 30 տարին: Եվ կարելի է հպարտությամբ ասել, որ տարեցտարի այն ավելի ու ավելի հեղինակավոր ու հանրաճանաչ է դառնում: Ուշադրության կենտրոնում ունենալով սերը` մեր ցուցադրությունը միշտ ձգտում է արտացոլել իրականությունը և նրա հիմնական սոցիալական խնդիրներն ու երևույթները: Փառատոնի մի առանձնահատկությունն էլ այն է, որ նրա ազդագրում միշտ առկա են թեʹ նշանավոր անուններ, թեʹ երիտասարդ ու տաղանդավոր մարդիկ, որոնք նոր-նոր են սկսում իրենց ճանապարհը կինոարդյունաբերությունում»,- նշում են կազմակերպիչները:

Այս տարի փառատոնի պատվավոր հյուրը Խորվաթիան է: «Վերջին երեք տարիներին մեր ցուցադրությունը նվիրել ենք այնպիսի եվրոպական երկրների կինոարվեստին, ինչպիսիք են Ռումինիան, Իռալանդիան և Բուլղարիան: Եվ այժմ եկել է Խորվաթիայի ժամանակը, որը վերջերս է մտել Եվրոպական միություն: Մենք ուզում ենք հնարավորություն տալ բոլոր կինոմաններին բացահայտելու այդ երկրի ֆիլմերը»,- մեկնաբանել են կինոֆորումի նախաձեռնողները:

Չնայած դրան` փառատոնը բացվել է ռեժիսոր Պատրիս Լեկոնտի ֆրանկո-բելգիական «Խոստում» կինոնկարով: Սա ռոմանտիկ դրամա է, որ պատմում է իր ամուսնու ուսուցչին սիրահարված կնոջ մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել