Լուրջ վերաբերվել այդ «քաղաքական» ուժին չեմ կարող: Որոշ ժամանակ առաջ այդ կուսակցությունը պարզապես նմանվել էր «Единая Россия» կուսակցության մասնաճյուղին Հայաստանում: Բայց վերջին ժամանակներս ռուսամետ այդ կառույցը կարծես միանգամից ներքին հեղափոխություն ապրեց և սկսեց հակասել սեփական իսկ քաղաքական ճանապարհին, և սկսեց փորձեր ձեռնարկել հասարակությունում դիվիդենտներ շահելու համար: Այդպիսի քայլի առաջին անգամ դիմեց Օսկանյանը դեռ 2012թվ.-ի մայիսին, որի համար ստացավ արժանի պատասխանի տարբերություն՝ իր գռեհիկ դիվիդենտային քաղաքականության-բավականին կիրթ և ցիվիլ ձևով: Անցավ որոշ ժամանակ և մոտեցան նախագահական ընտրությունները: Եվ այստեղ, ԲՀԿ-ն ասելիք չուներ: Իսկ այն հարցին, թե ինչու չեն մասնակցել. պատասխանը պարզապես ծիծաղելի էր: Ասում էին, թե ինչո՞ւ պետք է մասնակցեն, եթե ամեն ինչ արդեն որոշված է: Հարգելիներս, եթե դուք քաղաքական ուժ եք և իշխանական չեք, ապա պարտավոր էիք մասնակցել ու ձեզ քվե տված մարդկանց չհիասթափեցնել....: Անցավ որոշ ժամանակ և վերակենդանացման փորձ անող կուսակցությունը կրկին խոսեց՝ այս անգամ ընդդիմադիր տեքստերով՝ ՄՈՌԱՆԱԼՈՎ, ՈՐ ԻՐԵՆՑ ԿՈՒՍԱԿՑՈՒՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԷՐ, ՈՐ ԻՐԵՆՔ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՉԵՆ:  
Եկավ վերջապես այս վերջին համագումարը, որը կայացավ կոնյակի և գինու գործարանում: Հարց է առաջանում. ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ԲՀԿ-ն ՉԱՐԵՑ ԻՐ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ: Փա՞կ համագումար էր: Թումանյանի հեքիաթներին տվիք անցաք: Մի նրբություն կար ևս: Մեջբերում եմ ԲՀԿ ղեկավարի ելույթի հետևյալ տողերը. «Առ այսօր հնարավոր չի լինում գտնել տնտեսության վերակենդանացման եւ զարգացման մի այնպիսի բանալի, ինչպիսին, օրինակ, շինարարությունն էր 2000-2007 թվականներին»: Տարեթևերը ձեզ ոչինչ չե՞ն ասում. ինձ որ շատ բան ասեցին.....: Մի լավ խոսք կա. Ձեր աչքի գերանդին տեսեք, հետո ուրիշի աչքի փուշը. ՄԱՂԹՈՒՄ ԵՄ ՁԵԶ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ:

ԳՐԱԾԻՍ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒՑ՝ ՉՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՖԵՅՔԵՐՈՎ.....:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել