Panorama.am-ը գրում է.
«Կոնֆլիկտներին ցանկացած դեպքում կարելի է արդյունավետ լուծում տալ միայն այն դեպքում, եթե դրանում ներգրավված են կոնֆլիկտի բոլոր կողմերը: Այս տեսանկյունից, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչը` լիարժեք ֆորմատով բանակցությունների վարման առումով ողջունելի է»,- Panorama.amի հարցին, թե ինչո՞ւ բանակցությունների այս փուլում ամերիկացի համանախագահը բարձրաձայնում բանակցությունների ֆորմատի լիարժեք լինելու մասին` ասաց ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կոչ էր արել վերականգնել Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտությունները կարգավորելու լիարժեք բանակցությունները. «Հունաստանի և Թուրքիայի կիպրոսցիները հայտարարել են, որ անցել են լիարժեք կարգավորման բանակցությունների: Իսկ ինչու՞ հենց նույնը չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի դեպքում»:
Ս. Նիկոյանի խոսքերով, Ադրբեջանը համառորեն մերժում է Արցախի` բանակցություններին անմիջական մասնակցելու հարցը, քանի որ Արցախի ներգրավվածությունը կնշանակի, որ հիմնախնդրի լուծումը դիտարկվում է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ներքո:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



